• Latest news

Հոկեյի հանդեպ սերը աղջկան օգնել է երկու օրում երիկամների դոնոր գտնել (ֆոտո)

22 նոյեմբերի, 2018  19:12
Արտասովոր պատմություն է տեղի ունեցել 30–ամյա Քելլի Սովաթսկու հետ, որը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ուներ։ The Daily Mail–ը հայտնում է, որ աղջկա կյանքը փրկել է հոկեյի հանդեպ սերը, իսկ ավելի ճիշտ՝ սերը «Pittsburgh Penguins» հոկեյի թիմի հանդեպ։

Աղետը Քելիի դուռը թակել է 2015 թվականի վերջին. աղջկա մոտ զարգացել է թոքերի սեպսիս, ինչի պատճառով նա ստիպված էր 12 օր հիվանդանոցում անցկացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված։ Այնուհետեւ նրա մոտ սկսվել են մեջքի ուժգին ցավեր, եւ բժիշկներն արձանագրել են երիկամների ինֆեկցիայի թափանցում։

Մեկ տարվա ընթացքում Քելլիի երիկամները ընդամենը 50 տոկոսով են գործել, այնուհետեւ այս ցուցանիշը նվազել է մինչեւ 20 տոկոս։ Բժիշկները երկու տարբերակ են առաջարկել՝ կա՛մ դիալիզ, կա՛մ փոխպատվաստում։ Դժվարությունն այն էր, որ դիալիզը պահանջում էր շաբաթվա ընթացքում հաճախ այցելել հիվանդանոց, իսկ պաշտոնապես գրանցվելուց հետո դոնորի որոնումները կարող են տեւել 4–6 տարի։

Քելլին չի հուսահատվել եւ որոշել է դոնոր գտնել հոկեյի երկրպագուների շարքում։ Նա մեծ պաստառ է պատրաստել՝ իրեն օգնելու կոչով եւ դրանով ուղեւորվել է իր սիրելի «Pittsburgh Penguins»–ի հանդիպումը դիտելու։ Սա գրավել է հոկեյի թիմի մենեջերի ուշադրությունը, որն աղջկա կոչը տարածել է համացանցում։

Արձագանքները ստացվել են արդեն առաջին րոպեներից։ Իսկ երկու օր հետո նրա հետ կապ է հաստատել 35–ամյա Ջեֆ Լինդը, որը Քելլիի տանից մեքենայով 6,5 ժամ տեւող հեռավորությամբ էր ապրում։ Վիրահատությունը հաջող է անցել։ Ինքը՝ Քելլին նշում է, որ հանձինս Ջեֆի ձեռք է բերել ոչ միայն դոնորի, որն իր կյանքը փրկել է, այլեւ լավ ընկերոջ։

Քելլիի երազանքն էր վերջնականապես առողջանալ եւ ամուսնանալ սիրած մարդու հետ։ Դե, իհարկե, նաեւ կրկին հայտնվել «Pittsburgh Penguins»–ի մասնակցությամբ հոկեյի հանդիպմանը։

Source The Daily Mail

Photos Kelly Sowatsky

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է