• Latest news

Գիտնականները սպիտակուց են գտել, որը մարդկանց մարմնի անհամաչափություն է առաջացնում

26 նոյեմբերի, 2018  11:37

ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից գիտնականները սպիտակուց են հայտնաբերել, որը մարդկանց եւ կենդանիների մարմնի անհամաչափություն է առաջացնում: Այս մասին հայտնում է Sience ամսագիրը:

Հետազոտողների կարծիքով՝ Myosin 1D անունը ստացած այս սպիտակուցի ազդեցությունը տարածվում է ոչ միայն ֆիզիոլոգիայի, այլեւ հոգեբանության եւ նույնիսկ վարքագծի վրա:

Գիտնականները փորձարկումներ են անցկացրել դրոզոֆիլ ճանճերի վրա. նրանց շնչափողը համաչափ օրգան է, սակայն Myosin 1D սպիտակուցի ազդեցությամբ այն սկսել է ոլորվել, այսինքն՝ իր համաչափությունը կորցնել:

Անհամաչափությունը հատուկ է Երկրագնդի վրա բնակվող արարածների մեծամասնությանը: Օրինակ՝ մարդու մարմնում սիրտը միակ նմուշն է եւ տեղադրված է ձախ կողմից, իսկ լյարդը՝ աջ: Մարդու դեմքի անգամ երկու կեսերը միմյանց նկատմամբ անհամաչափ են:

Գիտնականների խոսքով՝ այս ամենի պատասխանատուն Myosin 1D սպիտակուցն է, որն իր ազդեցությունը գործում է տարբեր մակարդակներում՝ նպաստում է ինչպես մարմնի բջիջների անհամաչափությանը, այնպես էլ այս արդյունքը փոխանցում է օրգանիզմի պահվածքի վրա: Օրինակ՝ դրոզոֆիլ ճանճերի մոտ Myosin 1D սպիտակուցը նպաստել է ոչ միայն նրան, որ նրանց շնչափողը սկսել է ոլորվել, այլեւ փոփոխություններ է առաջացրել նրանց տեղաշարժի մեջ:

Մասնագետների կարծիքով՝ մարմնի անհամաչափության համար պատասխանատու սպիտակուցը ավելի զգալի ազդեցությյուն ունի անատոմիայի եւ հոգեբանության վրա, քան դա պատկերացնում են ճանճերի վրա կատարած փորձերից հետո: Այս ուղղությամբ նրանց հետազոտությունները շարունակվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել