• Latest news

Կրծքագեղձի քաղցկեղը տարածվում է ոսկրածուծի ցողունային բջիջների «օգտագործման» շնորհիվ. հետազոտություն

27 նոյեմբերի, 2018  09:23

Կրծքագեղձում ուռուցքն իր աճն ապահովում է ոսկրածուծից ստրոմալ բջիջների ներգրավման հաշվին: Այս մասին նշված է Journal of Experimental Medicine գիտական պարբերականում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Sackler School of Medicine-ի, Tel Aviv University-ի գիտնականները պարզել են, որ ոսկրածուծից ստացվող ֆիբրոբլաստներ ներգրավելը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ապրելիության հավանականությունը:

Կոշտ ուռուցքներում նորագոյացությունները շրջապատված են ոչ քաղցկեղային բջիջներով, որոնք նպաստում են քաղցկեղի աճին եւ տարածմանը: Օրինակ՝ կրծքագեղձի ուռուցքների մեջ շատ են ֆիբրոբլաստները, որոնք նպաստում են քաղցկեղային բջիջների բազմացմանը, բորբոքմանը եւ նոր անոթների ստեղծմանը, որոնք ուռուցքը սնուցում են թթվածնով եւ կարեւոր նյութերով:

Քաղցկեղի հետ կապված ֆիբրոբլաստներից շատերը գալիս են կրծքագեղձը շրջապատող հյուսվածքներից: Սակայն կան նաեւ այլ ֆիբրոբլաստներ՝ ոսկրածուծի բջիջները մեզենխիմալ ստրոմալ բջիջների փոխակերպող: Այս բջիջները նոր անոթների առաջացումն առանձնապես արդյունավետորեն են խթանում մեծ քանակությամբ կլաստերին սպիտակուցի պարունակության հաշվին: Գիտնականների պարզաբանմամբ՝ ոսկրածուծից ստացված ֆիբրոբլաստներով ուռուցքները մեծ թվով անոթներ ունեն եւ արագ են աճում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել