Քնի պակասը բացասաբար է ազդում մարդու հոգեբնանության վրա, նշում են Այովա նահանգի հոգեբանները:
Journal of Experimental Psychology: General ամսագիրը հաղորդում է, որ հետազոտությունում ընդգրկվել է 142 կամավոր, որոնց պատահական սկզբունքով բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները միջինում մոտ 7 ժամ են քնել, իսկ մյուս խումբը իր քունը կրճատել է մինչեւ 4.5 ժամ:
Մինչեւ փորձը եւ դրանից հետո բոլոր կամավորները լաբորատորիայում նյարդայնացնող ձայնի ֆոնին տարբեր առաջադրանքներ են կատարել:
Պարզվել է, որ քնի պակաս ունեցող մարդկանց մոտ բացասական էմոցիաների մակարդակը ավելի բարձր էր, քան նրանց մոտ, ովքեր բավարար չափով քնել էին: Ընդ որում որքան տհաճ էր ձայնը, այնքան երկրորդ խմբի մասնակիցներն ավելի չար էին դառնում:
Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Զլատան Քրիսանը շարունակել է իր դիտարկումները՝ խնդրելով 200 ուսանողներին օրագիր վարել եւ ամեն օր գրել, քանի ժամ են իրենք քնել եւ որքան ջղային են եղել հաջորդ օրը: Պարզվել է, որ երիտասարդները իսկապես ավելի հաճախ զայրացել են այն օրը, երբ սովորականից քիչ են քնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր