• Latest news

Գիտնականները բացատրել են՝ ինչու է մարդը փաղաքշանք տածում մանուկների հանդեպ

8 դեկտեմբերի, 2018  21:30

Գիտնականները գտել են բացատրությունն այն բանի, թե ինչու է մարդը փաղաքշանք ցուցաբերում մանուկներ եւ կենդանիների ձագեր տեսնելիս։

New York Post-ը հայտնում է, որ Ելի համալսարանի մասնագետներն այդ երեւույթը բացատրում են որպես «քնքուշ ագրեսիա» (cute aggression)։ Հետազոտությունների ժամանակ նրանք էլեկտրաֆիզիոլոգիայի տեսնկյունից ուսումնասիրել են 52 կամավորների գլխուղեղը եւ հայտնաբերել են, որ մարդու վրա ամենաուժեղ ազդեցությունը ունենում են տնային կենդանիներն ու մանկամիտ դիմագծերով մարդիկ։

Ընդ որում, «քնքուշ ագրեսիա» ավելի շատ առաջացնում են կենդանիների ձագերը, քան հասուն կենդանիները։ Նույնը վերաբերում է մարդկանց հանդեպ վերաբերմունքին՝ նորածիններն ավելի շատ համակրանք են առաջացնում։ Միաժամանակ, մանուկների հանդեպ փաղաքշական զգացումներն ավելացել են, երբ նրանց լուսանկարներում համակարգչի օգնությամբ մեծացրել են այտերը, ճակատը եւ աչքերը։

Արդյունքում փորձի մասնակիցների մոտ անպաշտպան փոքրիկներին խնամելու ցանկությունն աճել է։

Գիտնականները նշում են, որ «քնքուշ ագրեսիան» կարեւոր դեր է խաղում էվոլյուցիայի տեսակետից, քանի որ եթե այդ ջերմ զգացմունքների ազդեցության տակ չխնամել, օրինակ, փոքր երեխային, նա սովից կմահանա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել