• Latest news

Վիրաբույժներն իրարից անջատել են ընդամենը 3-օրական սիամական երկվորյակներին (ֆոտո)

12 դեկտեմբերի, 2018  10:32
Հնդկաստանում վիրաբույժներին հաջողվել է իրարից անջատել սիամական երկվորյակներին, որոնք ընդամենը 3-օրական էին: Ծնողները մտավախություն ունեին, որ վիրաբուժական միջամտությունը փոքրիկների կյանքին վտանգ կսպառնա, սակայն բժիշկներին հաջողվել է նրանց տարհամոզել, հայտնում է The Daily Mail-ը:

Ուշագրավ է, որ վիրահատությունն անվճար է կատարվել, քանի որ ծնողները, որոնց անունները չի հրապարակվում, վճարելու հնարավորություն չունեին: Վիրահատությունը տեւել է ընդհանուր 5 ժամ: Վիրահատությանը մասնակցել է 5 վիրաբույժից, 10 բժշկից եւ 15 բուժքրոջից կազմված խումբը:

Ծանր վիրահատությունից հետո բուժանձնակազմը փոքրիկների հետ սելֆի է արել:

Սիամական երկվորյակները, որոնք սերտաճում են մաշկով եւ ներքին օրգաններով, չափազանց հազվադեպ են ծնվում՝ 200 հազար կենդանածին նորածնից մեկ դեպքում:

Սիամական երկվորյակների 40-ից մինչեւ 60 տոկոսը լույս աշխարհ է գալիս մահացած, իսկ մոտ 35 տոկոսը միայն մեկ օր է ապրում:

Սիամական երկվորյակների ընդհանուր ապրելիությունը կազմում է միջինը 5-25 տոկոս: Ընդ որում՝ աղջիկների ողջ մնալու հավանականությունը ավելի մեծ է, քան տղաներինը:

Source: The Daily Mail

Photos: India Photo Agency/SWNS.com

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել