• Latest news

Աշխարհի բնակչության 30 %-ը ճարպակալմամբ է տառապում

31 մայիսի, 2014  17:56

Համաձայն նոր գլոբալ վերլուծությունների՝ այսօր աշխարհի բնակչության մեկ երրորդը տառապում է ճարպակալությամբ, եւ վերջին երեսուն տարիների ընթացքում ոչ մի երկիր չի կարողանում կանխել այս օրեցօր աճող միտումը, հաղորդում է Newsmax Health-ը։

Հետազոտողները պարզել են, որ աշխարհում ավելի քան 2 միլիարդ մարդ այսօր ճարպակալմամբ է տառապում կամ ունի ավելորդ քաշ։ Հատկապես մեծ ցուցանիշներ են գրանցվել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ տղամարդկանց գրեթե 60 տոկոսը, եւ կանանց 65 տոկոսը գեր են։ Ընդ որում,  աշխարհի գեր բնակչության 13%-ը ապրում է ԱՄՆ-ում, որը շատ բարձր ցուցանիշ է՝ համեմատած այլ երկրների հետ։

Քրիստոփոր Մյուրեյը՝ Վաշինգթոնի համալսարանի առողջապահության ինստիտուտից, եւ նրա գործընկերները ուսումնասիրել են  1980-2013թթ 188 երկրներում կատարված ավելի քան 1700 հետազոտություն։ «Մենք հասկացել ենք, որ աշխարհի ոչ մի երկրում ճարպակալման ցուցանիշը չի նվազել, եւ սա մեծ խնդիր է»։

Մյուրեյը նշել է, որ եկամուտների եւ ճարպակալման միջեւ մեծ կապ կա. երբ մարդիկ հարստանում են, նրանց գոտկատեղը նույնպես սկսում է լայնանալ։

Նախորդ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կազմել է մի հանձնաժողով, որը պետք է պայքարի մանկական ճարպակալման դեմ։

«Արդիականությունը շատ վատ ազդեցություն է ունեցել մեր երեխաների վրա»,-ասել է Արաբական Էմիրությունների համալսարանի ճարպակալման փորձագետ Սաիդ Շախը։ «Մի քանի տարի առաջ մարդիկ ստիպված էին մի քանի ժամ ոտքով քայլել՝ ինչ-որ մեկին զանգահարելու համար։ Այժմ բոլորը բջջային հեռախոսներ ունեն»։

Շախը նաեւ ասել է, որ գյուղական համայնքներում ապրող մարդիկ սնվելու համար այլեւս չեն օգտվում իրենց սեփական ֆերմաներից։

Մեծ Բրիտանիայում անկախ փորձագետների մի խումբ նոր խորհուրդներ է տվել, ըստ որոնց՝ գեր մարդիկ պետք է գնան քաշի նվազեցման համար նախատեսված անվճար պարապմունքների։

Մեծ Բրիտանիայի բնակչության մոտ 2/3-ը ունի ավելորդ քաշ, ինչի պատճառով Բրիտանիան դարձել է Արեւմտյան Եվրոպայի «ամենագեր երկիրը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է