• Latest news

Սպիտակ բրինձը չի մեծացնում դիաբետի զարգացման հավանականությունը. հետազոտություն

17 դեկտեմբերի, 2018  11:01

Սպիտակ բրինձի գործածումն ամենեւին չի մեծացնում 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է European Journal of Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Մինչեւ վերջերս հետազոտողները պնդում էին, որ սպիտակ բրինձի գործածումը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը, քանի որ բրինձի մեջ մեծ քանակությամբ օսլա է պարունակվում, բարձր է նաեւ գլիկեմիկ ինդեքսը:

Սակայն հիմա Սինգապուրի Ազգային համալսարանից փորձագետները պարզել են, որ սպիտակ բրինձի անգամ պարբերական գործածումը դիաբետ չի առաջացնում: Գիտնականներն իրենց եզրահանգումները կատարել են ասիական երկրներում դիաբետի դեպքերի թվի մանրակրկիտ վերլուծությունից հետո, որտեղ սպիտակ բրինձը սննդակարգի հիմքն է: Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձրել, թե արդյոք դիաբետի առաջացման հավանականության վրա ազդո՞ւմ է լապշայի եւ հացի գործածումը՝ հետեւելով Սինգապուրի էթնիկ չինացի բնակչությանը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բրինձի գործածումը կապված չէ 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականության հետ, սակայն հիվանդության առաջացման հավանականությունը դեպքերի մեծ մասում կախված է կից ուտելիքից: Եթե ամենօրյա մեկ գավաթ բրինձը փոխարինվում է մեկ ափսե լապշայով, կարմիր մսով եւ հավով, 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունն իսկապես մեծանում է: Իսկ ահա բրինձի փոխարինումը սպիտակ կամ հատիկավոր ալյուրց պատրաստված հացով, հակառակը, կապված է դիաբետի զարգացման հավանականության նվազման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել