Աղջիկը, ում բժիշկները քաղցկեղի պատճառով մի քանի օրվա կյանք էին տվել, նշել է ռեմիսիայի 9-րդ տարին

18 դեկտեմբերի, 2018  17:41

Լուիզիանայի բնակիչ Անա Դենաի Քոլգինը (Ana Denae Colgin) կարողացել է ծանր հիվանդությունը հաղթահարել, չնայած բժիշկների կանխատեսումներին, որ իրեն մնացել է մի քանի օրվա կյանք:

Անայի մոտ 4 տարեկանում բժիշկները լեյկոզ եւ թոքաբորբ են ախտորոշել, երբ ծնողները նրան բժշկի մոտ են բերել ուժեղ գրիպով, հայտնում է The Daily Mail-ը: Պարզվել է, որ լեյկոզն ախտահարել էր աղջկա ոսկրածուծի 98 տոկոսը: Նման բարձիթողի վիճակում Անան հզոր քիմիաթերապիայի կարիք ուներ, սակայն թոքաբորբը բացառում էր դրա կիրառման հնարավորությունը:

Դրա հետ միաժամանակ, հակաբիոտիկներով թոքաբորբի բուժումը կառաջացներ քաղցկեղի հետեւանքով աղջկա վիճակի վատթարացում: Արդյունքում՝ բժիշկները որոշել են թոքաբորբի եւ քաղցկեղի բուժումն իրականացնել փոքր դեղաչափերով՝ նրա վիճակն ինչ-որ չափով կայունացնելու համար:

Քիմիաթերապիայի կուրսի ժամանակ Անան 3 օր անընդմեջ չի արթնացել, եւ բժիշկները վախենում էին, որ նա այդպես էլ ուշքի չի գա: Սակայն աղջկան հաջողվել է ոչ միայն ողջ մնալ, այլեւ հիվանդությունն ամբողջությամբ հաղթահարել: Բժիշկներն այս ուրախալի լուրը Անային եւ նրա ծնողներին հայտնել են 2010 թվականին:

Անան կոչ է անում բոլորին, ովքեր բախվել են համանման ախտորոշման, հավատալ ինքն իրեն եւ իր ուժերին: Ոսկորներն ամրապնդելու համար աղջիկն ակտիվորեն զբաղվում է ծանրամարտով: Դրանից բացի, հետաքրքրվում է պրոֆեսիոնալ պարով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի