• Latest news

Ինչպե՞ս է մալարիայի մակաբույծը թափանցում մարդու բջիջներ

22 դեկտեմբերի, 2018  18:40

Walter and Eliza Hall Institute-ի գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես է մալարիայի մակաբույծը թափանցում մարդու բջիջներ։ Այս հայտնագործությունը թույլ կտա ստեղծել, հիրավի, արդյունավետ պատվաստանյութ դողէրոցքի դեմ։

Այս հետազոտությունում գիտնականներին օգնել է կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի տեխնոլոգիան, որը թույլ է տվել ստեղծել բջիջներ տանող «բանալու» եռաչափ պատկեր, որն օգտագործում է մակաբույծը։

Plasmodium falciparum մակաբույծը տարեկան սպանում է ավելի քան 500.000 մարդ։ «Բանալին», որով մակաբույծը թափանցում է արյան բջիջներ, մակաբույծ սպիտակուցների մի ամբողջ համալիր է (Rh5, CyRPA եւ Ripr), որը «բացում» է բջիջը՝ մակաբույծին թույլ տալով հեշտությամբ թափանցել ներս։ Հիմա կարելի է նորովի մոտենալ դողէրոցքի բուժմանը եւ վարակի կանխմանը։

Գիտնականներն առաջին անգամ կարողացել են կազմել սպիտակուցային համալիրի եռաչափ պատկերը։ Այժմ նրանք նախատեսում են մշակել նոր պատվաստանյութ, որը թույլ չի տա, որպեսզի ձեւավորվի սպիտակուցային համալիրը, ինչի շնորհիվ մակաբույծն առհասարակ կզրկվի իր «բանալուց» եւ չի կարողանա թափանցել մարդկային բջիջներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է