• Latest news

Նեյրոնների մահը կարող է օգտակար լինել ուղեղի համար․ հետազոտություն

28 դեկտեմբերի, 2018  23:49

Նյարդային բջիջների մահը Ալցհեյմերի հիվանդության ժամանակ այդքան էլ սարսափելի երեւույթ չէ, ինչպես ընդունված է համարել։ Այդ մահն, ըստ պորտուգալացի գիտնականների, ինչ-որ չափով օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է ոչ ճիշտ աշխատող նեյրոնների հանդեպ։ Այդ մեխանիզմն է նաեւ ուղեղին թույլ տալիս պայքարել ծերացման դեմ՝ երկարաձգելով նրա նորմալ գործունեությունը։

Champalimaud Centre for the Unknown-ի մասնագետներն ուսումնասիրել են գենետիկորեն մոդիֆիկացված ճանճերի, որոնց ուղեղի բջիջներում արտադրվում են բետա-ամիլոիդների սպիտակուցներ, որոնք կարեւոր դեր են կատարում Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ։

Մարդկանց ուղեղում բետա-ամիլոիդները ձեւավորում են մարմիններ, որոնք նպաստում են բջիջների մահվանը։ Հետազոտության մեջ օգտագործված ճանճերի մոտ նկատվում են ախտանշաններ, որոնք նման են մարդկանց մոտ դեմենցիայի նշաններին, որոնցից են երկարաժամկետ հիշողության կորուստը, շարժումների հավասարակշռության խնդիրները եւ նյարդային հյուսվածքի արագացված ծերացումը։

Գիտնականները որոշել են պարզել, մեռնում են արդյոք նեյրոններն իրենք իրենց, թե նրանց մահը պայմանավորված է իրենց կողքին ավելի առողջ բջիջների ներկայությամբ, որոնք սկսում են մրցակցել։ Վերջին դեպքում, ըստ գիտնականների, տեղի է ունենում բջիջների «որակի վերահսկողություն», որը թույլ է տալիս գոյատեւել ավելի ամուր նեյրոններին։ Վատ բջիջների հեռացումը ստացվում է օրգանիզմի ինքնակազմավորման բնական միջոցով, որը արգելակում է ծերանալու գործընթացը։ Այդ դեպքում նման մահը կարող է դիմակայել տկարամտության զարգացմանը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե նեյրոնների մահը արգելափակվում է, միջատների մոտ արագ զարգանում է Ալցհեյմերի հիվանդությունը, եւ ճանճերը վաղ են սատկում։ Եւ հակառակը, «որակի վերահսկման» մեխանիզմը հանգեցնում է ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների վերականգնմանը, ներառյալ՝ հիշողությունն ու ուսուցումը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել