• Latest news

Ինչո՞ւ են աշխարհում ավելի շատ տղաներ ծնվում, քան աղջիկներ

30 դեկտեմբերի, 2018  16:48

Վիկտորիա թագուհու կառավարման օրոք Մեծ Բրիտանիայում չի եղել մի տարի, որ ավելի շատ աղջիկներ ծնվեն, քան տղաներ։ BBC-ն հայտնում է, որ 2017 թվականին Բրիտանիայում ծնվել է 348 071 տղա եւ միայն 331 035 աղջիկ, այսինքն՝ գրեթե 17 000-ով քիչ։ Մոտավորապես այդպիսի վիճակագրություն է գրանցվում ամեն տարի։  

Ծնվող երեխաների մեջ տղաներն ավելի շատ են ոչ միայն Բրիտանիայում, այլ նաեւ աշխարհի մյուս երկրներում։ Նորմալ է համարվոիմ 105 տղան 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը, սակայն տղաները կարող են էլ ավելի շատ լինել, եթե երկրում սեռով պայմանավորված հղիության ընդհանտումներ են կատարվում։

Իսկ թե ինչու են ավելի շատ տղաներ ծնվում, քան աղջիկներ, մի քանի տեսություն կա։

Էվոլյուցիան

Համաձայն տեսություններից մեկի, որպեսզի նույն քանակի տղաներ եւ աղջիկներ հասնեն չափահաս տարիքի, տղաները պետք է ավելի շատ ծնվեն, քան աղջիկները։ Հարցն այն է, որ տղաները ավելի հաճախ են մահանում մանուկ հասակում եւ կյանքի հետագա տարիներին նույնպես․ տղաները ավելի հաճախ են ավտովթարի զոհ դառնում, հաճախ են առողջության հետ կապված խնդիրներ ունենում, հաճախ են ինքնասպանություն գործում։

«Կյանքի ցանկացած փուլում, ամեն ժամանակ եւ ամեն տեղ տղամարդու մահանալու վտանգն միշտ ավելի բարձր է, քան կանանց պարագայում»,-նշել է University of Oxford-ի պրոֆեսոր Դեւիդ Շթայնզալցը։

Այսպիսով, տղաները ավելի շատ են ծնվում, որեսզի սեռահասուն տարիքում երկու սեռերի քանակը մոտավոր նույնը լինի եւ ամեն մեկն իր համար զուգընկեր գտնի։

Հետաքրքիր է, որ տարեց մարդկանց շրջանում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ, քանզի կանանց կյանքի տեւողությունը գրեթե բոլոր երկրներում ավելի երկար է։

Սերմնաբջիջները

Ոմանք կարծում են, որ У-քրոմոսոմների սերմնաբջիջները ավելի արագ են շարժվում, քան Х- քրոմոսները, այդ է ապտճառը, որ տղա երեխայով հղիանալու հավանականությունն ավելի մեծ է, քան աղջիկների դեպքում։

Մի քանիսը նույնիսկ պնդում են, որ եթե ծնողները ցանկանում են տղա երեխա ունենալ, սեռական հարաբերություններ պետք է ունենան ձվազատման ժամանակ կամ դրանից հետո, իսկ եթե աղջիկ, ապա մինչեւ ձվազատումը, քանի որ Х-քրոմոսոմներով «կանանցի» սերմնաբջիջները մինչեւ ձվազատումն ապրելու ավելի մեծ շանսեր ունեն։

Սակայն պետք է նշել, որ այս ամենը գիտականորեն չի ապացուցվել։

Արգանդում ապրելու շանսերը

Մեկ այլ տեսության համաձայն՝ արական սեռի պտուղը մոր արգանդում ապրելու եւ ծնվելու ավելի մեծ շանսեր ունի։ Սակայն մյուս հետազոտությունները ցույց են տալիս, որ արգանդում ապրելու հնարավորությունը աղջիկների պարագայում ավելի բարձր է։

Այսպիսով, դեռեւս հնարավոր չէ հստակ ասել, թե ինչու են աշխարհում ավելի շատ տղաներ ծնվում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել