• Latest news

Կնոջ փորից աղիքները դուրս են թափվել, երբ կեսարյան հատման կարերը բացվել են

14 հունվարի, 2019  17:33

Ցնցող դեպքը տեղի է ունեցել Շոտլանդիայում. կնոջ փորից աղիքները դուրս են թափվել, երբ կեսարյան հատման կարերը բացվել են:

The Daily Mail-ը հայտնում է, որ Մել Բրեմները վիրահատությունից 5 օր հետո լոգարանում կռացել է շամպունը վերցնելու: Դա բավական է եղել, որ նրա կարերը բացվեն, իսկ աղիքները տառացիորեն դուրս թափվեն: Բարեբախտաբար, կողքին է եղել զուգընկերը՝ Էյդան Ջոնսոնը, որն օգնել է հասնել բազմոցին եւ վերքի վրա սրբիչ գցել՝ սպասելով բուժաշխատողներին:

Մելը Աբերդինի Թագավորական լազարեթ է տեղափոխվել սանիտարական ավիացիայի միջոցով: Կնոջը վիրահատել են, որից հետո նրա առողջական վիճակը կայունացել է: Բժիշկների կարծիքով՝  տեղի ունեցածի պատճառը կարող էր լինել այն, որ կեսարյան հատումը կատարած բժիշկը թելի ծայրը չափազանց կարճ է կտրել կամ էլ բավականաչափ ամուր չի կապել հանգույցը:

Մելը նշում է, որ որոշել է իր պատմությունը հրապարակել, որ պսակազերծի այն առասպելը, թե կեսարյան հատումը թեթեւ վիրահատություն է: «Դա ծանր վիրաբուժական միջամտություն է, սակայն բժիշկները մեզ այդ մասին չեն տեղեկացնում»,- ասել է նա:

Արժի նշել, որ միջադեպը տեղի է ունեցել 2011 թվականին, սակայն այս պատմությունը մինչեւ հիմա չէր հրապարակվում: Միջադեպից հետո Մելը կեսարյան հատմամբ եւս 2 երեխա է ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել