Խանութում մեզ տրվող կտրոնների մոտ 90 տոկոսը կարող է մեր առողջության համար լուրջ վտանգ ներկայացնել. դրանցում քաղցկեղածին նյութեր կան, որոնք բարձրացնում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման վտանգը:
Խոսքն այն կտրոնների մասին է, որոնցում ժամանակի ընթացում անհետացող թանաք է օգտագործվում. դրանք թերմալ թղթից են պատրաստված, որը բիսֆենոլ-A է պարունակում: Այս միացությունը, ինչպես ցույց են տվել բազմաթիվ հետազոտությունները, հանգեցնում է հորմոններից կախվածություն ունմեցող ուռուցքային հիվանդությունների, կապված է անպտղության, աուտիզմի, հիպերակտիվության համախտանիշի, ճարպակալման, 2-րդ տեսակի շաքարախտի, վաղաժամ ծննդաբերության եւ վաղ սեռական հասունացման հետ:
Ավելի վաղ փորձագետները զգուշացնում էին բիսֆենոլ-A պարունակող պլաստիկ ապրանքների մասին:
Մասնավորապես հարցեր էին առաջացրել շշալցված ջուրը եւ սննդային պլաստիկ տարրաները:
Սակայն խնդիրն այն է, որ բիսֆենոլ-A կարելի է գտնել ոչ միայն պլաստիկ ամաններում, այլեւ այլ իրերում, օրինակ՝ դրամապանակներում եւ մեքենաներում:
Վերջին հետազոտության շրջանակներում Գրանադայի համալսարանի գլխավորությամբ գիտնականների խումբը վերլուծել էր թերմալ թղթով 112 կտրոն Բրազիլիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից: Պարզվել է, որ Բրազիլիայից, եւ Իսպանիայից կտրոնների 90 տոկոսից ավելին բիսֆենոլ-A է պարունակել: Ֆրանսիայից հավաքված կտրոններում նյութը միայն կտրոնների կեսում է հայտնաբերվել:
Մասնագետները խորհուրդ են տալիս զգուշություն պահպանել կտրոնների հետ աշխատանքում՝ չպահել դրանք, խուսափել սննդի հետ շփումից, փորձել ձեռքերով քիչ դիպչել դրանց:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր