• Latest news

Ինչպես կարող են քաշը եւ հասակն ազդել ձեր կյանքի տեւողության վրա

22 հունվարի, 2019  23:48


Քաշը եւ հասակը կարող են զգալի ազդեցություն ունենալ կանանց կյանքի տեւողության վրա, պնդում են Նիդեռլանդներում Maastricht համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները: Հետաքրքիր է, որ տղամարդկանց դեպքում նման կապ չի հայտնաբերվել:


Ինչպես պարզել են փորձագետները, ուսումնասիրելով ավելի քան 7000 մարդու տվյալներ, բարձրահասակ եւ բարեկազմ կանայք առավել հավանական է, որ ապրեն 90 տարուց ավելի, քան ցածր եւ գեր կանայք:


Ծրագրի մեկնարկի ժամանակ մասնակիցները եղել են 68-ից 70 տարեկան: Ուսումնասիրության ավարտին մոտ 433 տղամարդ (16.7 տոկոս) եւ 944 կին (34.4 տոկոս) ապրել են մինչեւ 90 տարի: Գիտնականները վերլուծել են տվյալ պահին, ինչպես նաեւ 20 տարեկանում նրանց ունեցած հասակի ու քաշի մասին տեղեկատվությունը: Բացի այդ, տվյալներ են հավաքագրվել ամենօրյա կալորիականության ընդունման, մարդկանց կյանքում ծխելու եւ ալկոհոլիզմի գործոնների առկայության, կրթության մակարդակի եւ ֆիզիկական գործունեության մասին:
Համեմատելով ստացված տվյալները՝ հետազոտողները եզրակացրել են, որ կանանց մոտ քաշը եւ հասակը լրջորեն ազդում են կյանքի տեւողության ցուցանիշների վրա: Նրանք, ովքեր ապրել են մինչեւ 90 տարեկան, միջինից բարձր հասակ եւ ցածր քաշ են ունեցել՝ ինչպես հետազոտության սկզբում, այնպես էլ 20 տարեկանում՝ համեմատած ավելի վաղ տարիքում մահացածների հետ։


175 սմ-ից բարձր հասակով կանանց շրջանում նրանց 31տոկոսն ավելի երկար է ապրել, քան 160 սմ-ից կարճ հասակ ունեցող կանանց շրջանում:


Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա պարզվել է, որ նրանց քաշը եւ հասակը չեն ազդում կյանքի տեւողության վրա, մինչդեռ ապրելակերպը եւ սովորությունները կարող են լուրջ դեր խաղալ. նրանք, ովքեր ֆիզիկապես ակտիվ են եւ ծխող չեն, սովորաբար ավելի երկար են ապրում: Ճիշտ է, ֆիզիկական ակտիվությունը եւ վատ սովորությունների բացակայությունը, ըստ հետազոտողների, նույնքան օգտակար են երկու սեռերի համար էլ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է