• Latest news

Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժումը կկատարվի պետպատվերով. նախարար

23 հունվարի, 2019  12:14

Ընթացիկ տարվանից Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժումը ամբողջությամբ կկատարվի պետական պատվերով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի պետական բյուջեից օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար հատկացվել է լրացուցիչ 700 մլն դրամ՝ ի հավելումն անցյալ տարվա 1,1 մլրդ դրամի: Որոշվել է այս գումարը ծախսել օնկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժման դիմաց վճարելու համար:

Նախարարը նշեց, որ մինչեւ հիմա պետությունը վիրբուժական բուժման կարիք ունեցող օնկոպացիենտներին տրամադրել է միայն ոչ մեծ համավճար, մնացյալ գումարը պետք է վճարեր պացիենտը: Հիմա վիրահատության ամբողջ արժեքը պետք է փոխհատուցի պետությունը, ընդ որում՝ շուկայական գնով: Սակայն այս ծրագիրը կաշխատի միայն այն բժշկական կենտրոններում, որոնք կհամապատասխանեն մի շարք չափանիշների եւ որտեղ պետպատվեր կլինի:

Նախարարը հավելեց, որ տարեկան մոտ 200 պացիենտներ կկարողանան ժամանակակից գծային արագացուցիչներով բուժում ստանալ պետպատվերի շրջանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել