• Latest news

Որքան պետք է տեւի սեքսը կանանց կարծիքով

30 հունվարի, 2019  22:26

Տղամարդկանց եւ կանանց մեծամասնությունը երազում է, որ իրենց ինտիմ մերձեցումը երկար տեւի։ Այս մասին է վկայում հետազոտությունը, որն անցկացվել է հոգեբան, հարաբերությունների մասնագետ Ջասթին Լեմիլերի կողմից։

Ինչպես հայտնում է Mirror-ը, 152 հետերոսեքսուալ զույգերի հարցման համաձայն, նախաբանը տեւում է 12 րոպե, իսկ սեռական ակտը՝ մոտ 8 րոպե։ Միաժամանակ, հարցվածների մեծ մասը խոստովանել է, որ ավելի երկար ինտիմ հարաբերություններ է ցանկանում։ Այսպես, կանանց կարծիքով, իդեալական սեքսը պետք է 14 րոպե տեւի, իսկ նախնական փաղաքշանքները՝ 19 րոպե։

Չնայած թույլ սեռի ներկայացուցիչների նման մեծ ախորժակին, տղամարդիկ հակված են ավելի կարճ տեւող սեռական ակտի․ նրանք պատրաստ են դրան 18 րոպե նվիրել՝ ներառյալ նախաբանը։

Միաժամանակ, Լեմիլերը կոչ է անում չսեւեռվել այս գործոնների վրա։ Իրոք, դուք ուզո՞ւմ եք ավելի շարունակական սեքս, թե՞ ձեզ այդ միտքը ԶԼՄ-ներն ու պոռնոֆիլմերն են ներարկել։ Կարեւորը սեքսի որակն է, ոչ թե քանակը»,- նշում է նա։ Մինչդեռ, եթե ավելի երկար սեռական ակտը երկկողմանի ցանկություն է, ապա զուգընկերները պետք է լսեն միմյանց։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել