• Latest news

Ստատինները կարող են պաշտպանել վաղաժամ մահի՞ց

5 փետրվարի, 2019  09:35

Ստատինները տարեցների մոտ սրտանոթային հիվանդությունների պատճառով  վաղաժամ մահվան վտանգը նվազեցնում են: Այս մասին հայտնում են Սիդնեյի համալսարանի գիտնականները:

Հայտնի է, որ ստատիններն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, որը կապված է ցածր խտությամբ լիպոպրոտեինների հետ («վատ խոլեստերին») եւ նպաստում է աթերոսկելրոզի զարգացմանը:

Մի շարք հետազոտությունների տվյալներ վկայում են, որ ստատինները կանխում են սրտանթոային հիվանդությունները, սակայն մասնագետները վստահ չէին, որ  տարեցների դեպքում ստատինները արդյունավետ են եւ անվտանգ:

Վերոնշյալ գիտնականները վերլուծել են 55-75 եւ ավելի բարձր տարիքի 187 հազար մարդու մասնակցությամբ 28 կլինիակկան փորձերի ընթացքում ստացված տվյալները: Մասնակիցներին բաժանել են 6 տարիքայի  խմբերի, որպեսզի պարզեն դեղամիջոցների ազդեցությունը սրտի նոպայի, կաթվածի, քաղցկեղի եւ վաղաժամ մահվան վտանգի դեպքում:

 Պարզվել է, որ ստատինները զգալիորեն նվազեցրել են բոլոր խմբերում սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը, այդ թվում 75-ից բարձր տարիքի մարդկանց մոտ:

Հետազոտության տվյալների համաձայն՝ անկախ տարիքից, վտանգը մոտ մեկ ռառորդով  նվազում է մեկ լիտրի յուրաքանչյուր միլիմոլում լիպոպրոտեինների կոնցենտրացիայի նվազեցման դեպքում:  Ընդ որում սրտանոթային հիվանդություններից մահացությունը կամ քաղցկեղով հիվանդացությունը չի ավելանում, ինչը մատնանշում է ստատինների անվտանգությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել