• Latest news

Ցրվածությունը կարող է վտանգավոր հիվանդության վաղ ախտանշան լինել

9 փետրվարի, 2019  11:09

Ցրվածությունն այնքան էլ անմեղ երեւույթ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից. եթե մեծահասակ մարդը կորցնում է միտքը, ցրված է եւ հակված է շեղվելուն, դա կարող է լինել գլխուղեղի մանր անոթների ախտահարման վաղ նշան, որը հայտնի է որպես ախտանշաններ չունեցող կամ «համր» կաթված: Այս մասին նշված է կանադական նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Neurobiology of Aging ամսագրում:

University of Toronto-ի հետազոտողները հայտնաբերել են, որ մարդիկ, որոնց գլխուղեղի սպիտակ նյութը վնասվել է «համր կաթվածի» հետեւանքով, հայտնել են, որ իրենք դժվարանում են ուշադրությունը կենտրոնացնել եւ հաճախ են շեղվում կենցաղային խնդիրները կատարելիս: Չնայած դրան, հայտնաբերված սպիտակ նյութի վնասվածքով մարդկանց մոտ կեսը ուշադրության ստուգման թեստերի ժամանակ նորմալ արդյունքներ է ցույց տվել:

Հետազոտության համաձայն՝ շատ դեպքերում «համր» կաթվածի բարձր ռիսկով մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ում մոտ այն արդեն տեղի է ունեցել, հիշողությունը պահպանելու ունակության նկատելի տարբերություն ունեն դեռեւս մինչեւ այն պահը, երբ ախտանշանները սկսում են հայտնաբերվել նեյրոհոգեբանական թեստի միջոցով: Եթե մարդն այդպիսի դժվարություններ է ունենում, մասնագետները խորհուրդ են տալիս բժշկի դիմել, հատկապես՝ եթե նա սրտի հիվանդություններին նախահակվածություն ունի:

Գլխուղեղի մանր անոթների ախտահարումն առավել տարածված նեւրոլոգիական խանգարումներից մեկն է, որոնք ուղեկցում են ծերանալուն: Կաթվածի այս տեսակը եւ գլխուղեղի արյան շրջանառության մեջ փոփոխությունները կապված են դեմենցիայի տարբեր տեսակների զարգացման հետ:

Նման կաթվածները «համր» են համարում, քանի որ դրանք սովորական կաթվածին հատուկ ախտանշաններ չունեն: Օրինակ՝ չեն ազդում մարդու խոսելու ունակության վրա եւ չեն կաթվածահարում: Չնայած ակնհայտ ախտանիշների բացակայությանը, գլխուղեղի մանր անոթների հիվանդությունն առաջացնում է գլխուղեղի սպիտակ նյութի վնասում, ինչը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել հիշողության եւ կոգնիտիվ ֆունկցիաների խնդիրներ: Կաթվածի այս տեսակը, որպես կանոն, պատահաբար է հայտնաբերվում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել