• Latest news

25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված ՅՈԹՆՅԱԿ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա (ֆոտո)

18 փետրվարի, 2019  14:04

Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է:

Հետաքրքիր է, որ երեխաները բնական ճանապարհով են բեղմնավորվել, բացի այդ կինը (անունը չի նշվում) նույնպես բնական ճանապարհով է ծննդաբերել՝ առանց կեսարյան հատման: Ըստ բժիշկների՝ երեխաները թեեւ թերհաս են ծնվել, սակայն լիովին առողջ:

Այժմ ծննդկանը եւ նորածիններն իրենց լավ են զգում: Զույգն արդեն երեք երեխա ուներ, այնպես որ այժմ, նրանք 10 երեխա են մեծացնելու:

«Մենք մտադիր չէինք շատ երեխաներ ունենալ, բայց Աստված մեզ տվեց այս օրհնությունը եւ մենք ընդունեցինք այն»,-ասել  է երեխաների հայրը՝ Յուսեֆ Ֆադլը:

Նշենք, որ 7 երեխաների ծնվելու փաստը, երբ բոլոր նորածինները ողջ են մնացել, առաջին անգամ գրանցվել է 1997 թվականինԱՄՆ-ում: Երեխաներից երկուսը ծնվել էին մանկական ուղեղային կաթվածով, սակայն հետագայում վիրահատվել էին եւ սկսել էին քայլել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել