• Latest news

«City of smile» հիմնադրամը 5 ամսում 70 մլն դրամ է ծախսել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար. Աննա Հակոբյան

21 փետրվարի, 2019  16:07

«City of smile» բարեգործական հիմնադրամն իր գոյության 5 ամիսներին 70 մլն դրամ է ծախսել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իմ քայլը» եւ «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Այդ գումարը, ըստ նրա, ծախսվել է վիրահատությունների վճարման, դեղորայքի ձեռքբերման, ստուգումների եւ հետազոտությունների անցկացման, ինչպես նաեւ վիրահատական սարքավորում ձեռք բերելու վրա։ Բացի այդ, հիմնադրամը վճարել է նաեւ բուժում ստացող երեխաների սնունդը։ Առայժմ հիմնադրամն օգնում է միայն երեխաներին. այսօրվա դրությամբ նրա շահառուներն են ավելի քան 100 երեխաներ։

5 ամսվա ընթացքում, ըստ Աննա Հակոբյանի, հիմնադրամը կազմակերպել է նաեւ 10 միջոցառում ինչպես օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների, այնպես էլ միջոցների հավաքման համար։

Հիմնադրամին, ինչպես նշել է Աննա Հակոբյանը, 5 ամսում նվիրաբերվել է 264 մլն դրամ։ Ամենամեծ նվիրատվությունը մեկ մարդու կողմից եղել է 51 մլն դրամ, ամենափոքրը՝ 1000 դրամ։ Հիմնադրամին իր գոյության ընթացքում նվիրատվություններ են կատարել ընդհանուր առմամբ 85 մարդ եւ ընկերություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել