• Latest news

Կինն իր վրա փորձարկել է նոր գենային թերապիա տեսողության կորուստը կանգնեցնելու համար

22 փետրվարի, 2019  18:43

Ջանեթ Օսբորնը Օքսֆորդից առաջինն է աշխարհում, որն իր վրա փորձարկել է տեսողության կորստի կանխման գենային թերապիան։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, գիտնականները պացիենտի օրգանիզմ են ներարկել արհեստական գեն, որը պետք է օգնի կանխելու ցանցաթաղանթի բջիջների մահը։ Սա առաջին թերապիան է, որն ուղղված է տարիքային մակուլյար դեգեներացիայի գենետիկ հիմքին։

Մակուլան ցանցաթաղանթի այն մասն է, որը պատասխանատու է տեսողության կենտրոնական հատվածի եւ ճշգրիտ մանրուքներ տեսնելու համար։ Տարիքային դեգեներացիայի ժամանակ ցանցաթաղանթի բջիջները սկսում են մահանալ, եւ դրանց պաշարը չի վերականգնվում, ինչը հանգեցնում է տեսողության վատացման, որոշ դեպքերում՝ կուրության։

Բուժման նոր մեթոդը նախատեսում է ներարկում, որն արվում է աչքի հետին մասում, դեգեներացիայի զարգացման վաղ փուլում։ Դրա հետ միասին մարմին մտնում է անվնաս վիրուս սինթետիկ գենով։ Այդ վիրուսը վարակում է ցանցաթաղանթի բջիջները եւ արտածում «միջուկ»՝ գեն։

Այդ գենը օրգանիզմին թույլ է տալիս ինքնուրույն սպիտակուց արտադրել, որն արգելակում է բջիջների մահը։ Առայժմ վաղ է խոսել փորձարկվող թերապիայի արդյունքների մասին։ Այժմ գիտնականները հետեւում են պացիենտուհու վիճակին։ Ինքը՝ Ջանեթը, լի է լավատեսությամբ եւ հույս ունի, որ թերապիան կօգնի, եւ նա կկարողանա վերադառնալ այգեգործությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել