• Latest news

22-ժամյա էրեկցիայից հետո տղամարդուն շտապ հոսպիտալացրին

26 փետրվարի, 2019  22:30

Շոտլանդիայի 41-ամյա բնակիչը շտապ հոսպիտալացվեց մելանոտանի (հավասարաչափ արեւայրուքի պեպտիդի) կողմնակի էֆեկտից հետո։

Ինչպես տեղեկացնում է BMJ-ն, տղամարդը, որի անունը չի նշվում, առանց բժշկի դեղատոմսի գնել է դեղամիջոց բոդիբիլդինգի ապրանքների խանութում։ Մելանոտանը սինթետիկ հորմոն է, որն արագացնում է օրգանիզմում մելանինի արտադրությունը։ Կապված այն բանի հետ, որ դրա կիրառումը տալիս է հավասարաչափ արեւայրուքի էֆեկտ, այն տարածված է բոդիբիլդինգով զբաղվողների շրջանում։

Տղամարդուն չեն ասել մելանոտանի կողմնակի էֆեկտների մասին, եւ դրա համար էլ պրիապիզմը (երկարատեւ եւ ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական գրգռվածության հետ) նրա համար տհաճ անակնկալ եղավ։ Մելանոտանի ներարկումը փորից առաջ բերեց էրեկցիա, որը տեւեց 22 ժամ։ Տղամարդը փորձում էր ինքնուրույն հաղթահարել այն՝ սառույց դնելով առնանդամի վրա, բայց նրա ջանքերը ոչ մի արդյունքի չհանգեցրին։ Ի վերջո, արեւայրուքի սիրահարին հոսպիտալացրին։

Նշվում է, որ բուժման ավարտին պացիենտը առնանդամի այտուց է ձեռք բերել եւ դարձել ժամանակավորապես անկար։

Բժիշկներն ընդգծում են, որ այս դեպքը հազվադեպ է պրիապիզմի պատճառների ուսումնասիրման պատմության մեջ։ Նրանց կարծիքով՝ տղամարդու պատմությունը պետք է ուշադրության առնել մելանոտանի չարաշահման դեպքերը կանխելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է