• Latest news

Քաշի նվազեցման վիրահատությունները բարելավում են պացիենտների սեռական կյանքը. հետազոտություն

27 փետրվարի, 2019  21:27

Բարիատրիկ վիրահատության ենթարկված պացիենտների կեսից ավելին նշում է, որ իրենց սեռական կյանքն ավելի ակտիվ ու հագեցած է դարձել: Այս մասին նշված է JAMA Surgery-ում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտության շրջանակում կատարվել են մոտ 2 հազար պացիենտների դիտարկումներ, որոնք քաշի նվազեցման վիրահատության են ենթարկվել: Մասնագետներին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե նրանք որքան հաճախ են սեքսուալ ցանկություն ունենում, որքան հաճախ են ինտիմ հարաբերության մեջ մտնում, ինպես նաեւ՝ արդյոք սեքսուալ բավարարվածություն զգում են:

Պարզվել է, որ սեռական առողջության բարելավումը սովորաբար պահպանվում է վիրահատությունից հետո նույնիսկ 5 տարի անց, ընդ որում՝ սա վերաբերում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: Բոլոր փորձարկվողները նախկինում տառապել են ճարպակալմամբ եւ գանգատվել ավելորդ քաշի պատճառով իրենց սեռական կյանքով անբավարարվածությունից:

Մինչդեռ բարիատրիկ վիրահատությունից հետո ընդամենը մեկ տարի անց կանանց 56 եւ տղամարդկանց 49 տոկոսը նշել է սիրային ճակատում բարելավման մասին: Հարցվածների կեսից ավելին խոստովանել է, որ իրենց առողջական վիճակն այլեւս անկողնում խոչընդոտ չէ, եւ գրգռվելիս իրենց շատ ավելի երջանիկ են զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել