• Latest news

Արտասովոր դեպք. մոռացկոտ տղամարդու արյունը կաթնագույն էր դարձել

28 փետրվարի, 2019  16:30

Գերմանացի 39-ամյա տղամարդը քիչ մնաց զրկվեր կյանքից արյան մեջ ճարպի բարձր քանակությունից, ինչի պատճառով նրա արյունը բառի բուն իմաստով փոխել էր գույնը եւ դարձել կաթնագույն։

Ինչպես տեղեկացնում է Live Science գիտական լրատվական պորտալը, տղամարդը, որի անունը չի նշվում, դիմել է անհապաղ բուժօգնության բաժանմունք՝ սրտխառնոցի, փսխման եւ գլխացավերի բողոքներով։ Պարզվել է, որ նա տառապում է դիաբետով, բայց պարբերաբար մոռացել է ընդունել նշանակված դեղերը։

Քանի որ պացիենտի համար դժվար էր շնչելը, բժիշկները ստիպված են եղել նրան շնչախողովակ տեղադրել։ Հետո նրան հետազոտել են եւ պարզել, որ տրիգլիցերիդների (արյան մեջ պարունակվող ճարպեր) մակարդակը գերազանցել է սահմանված նորմը ավելի քան 28 անգամ։ Այդ պատճառով նրա արյունը ձեռք է բերել արտասովոր՝ կաթի գույն։

Արյան այսպիսի վիճակը կարող էր առաջ բերել պոտենցիալ վտանգավոր հիվանդություններ, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Ավելի ուշ անցկացված թեսթերը հաստատեցին, որ պացիենտի մոտ չափազանցված է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների մակարդակը, ինչը կարող էր հանգեցնել լուրջ բորբոքման։

Պացիենտին անհապաղ պլազմաֆարեզ նշանակեցին (արյան արհեստական մաքրում սարքի միջոցով), բայց նրա արյան մեջ ճարպի չափից ավելի քանակության պատճառով սարքը խափանվեց։ Բժիշկները երկրորդ փորձն արեցին, բայց այս անգամ եւս սարքը խափանվեց։

Այդ ժամանակ բժիշկները դիմեցին... արյուն բաց թողնելու մեթոդին։ Նրանք մեկ լիտր «կաթնագույն» արյուն բաց թողեցին նրա օրգանիզմից եւ այն փոխարինեցին առողջ դոնորական արյամբ։ Երկու օր հետո պացիենտը կրկնակի հետազոտում անցավ, որի արդյունքներով նրան թույլ տվեցին պլազմաֆարեզ անել։ Հինգ օր հետո տղամարդու առողջական վիճակը կայունացավ։

Այս պացիենտով զբաղվող բժիշկները խոստովանել են, որ մինչ այդ երբեք նման բան չէին տեսել։

Նրանք կարծում են, որ ճարպի չափից ավելի քանակությունն արյան մեջ առաջ էր եկել ավելորդ քաշի, սխալ սնվելու եւ դիաբետի անկանոն բուժման հետեւանքով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել