• Latest news

8 հազար դոլար՝ հաճույքի համար. սեքս ռոբոտները կարող են անեկդոտ պատմել եւ զրուցել (վիդեո)

5 մարտի, 2019  22:27

Սեքս ռոբոտների նկատմամբ սերը էժան հաճույքներից չէ: Պարզվում  է ռոբոտացված սիրո քրմուհու միայն գլուխն արժե 7999 դոլար: Արտադրողները նշում են, որ գլուխը կարելի է որպես առանձին արտադրանք օգտագործել կամ RealDoll սիլիկոնե կորպուսի հետ միասին, որը գնորդները կարող են կարգավորել՝ ելնելով իրենց նախընտրություններից:

Mirror-ը հաղորդում է, որ 350 Realbotix սիլիկոնե կուրտիզանուհիների խմբաքանակը, որոնք ավելի շատ հայտնի են որպես Harmony, արդեն առաքվել է աշխարհի տարբեր մասերում գտնվող հաճախորդներին: Harmony-ն արտադրում են Կալիֆոռնիայում, 2016 թվականից: Սեքս ռոբոտը կարող է անեկդոտներ պատմել, անվայելուչ արտահայտվել, տնքալ, ինչպես նաեւ սեքսի ժամանակ փոխել դեմքի արտահայտությունը:

Սակայն, ըստ մշակողների, սա դեռ ամենը չէ. նոր, կատարելագործված տարբերակում սենսորներ կօգտագործվեն, աքսելերոմետրեր, ներքին տաքացուցիչներ, աչքերի միկրոտեսախցիկներ: Բացի այդ նախատեսվում է հեռակառավարման Teledildonics տեխնոլոգիա ներդնել:

Այս ամենն ըստ մասնագետի, կօգնի սեքս ռոբոտներին ավելի լավ արձագանքել հաճախորդին: Harmony սեքս ռոբոտն աշխատում է Bluetooth-ի եւ  Wi-Fi-ի միջոցով միանալով Harmony AI անվանումով արհեստական ինտելեկտով Android հավելվածին: Harmony AI հավելվածը սմարթֆոնի վրա բեռնել կարող է յուրաքանչյուրը:

Harmony AI-ն ուսումնասիրում է հաճախորդի տրամադրությունները, նախընտրությունները եւ վարքի մոդելները՝ ստիպելով սեքս ռոբոտին անհրաժեշտ ձեւով արձագանքել՝ մտերմության պատրանքի ստեղծման համար:

Հենց հավելվածն է վերահսկում Harmony-ի միմիկան, նրա բառապաշարը եւ հաճախորդի հետ երկխոսությունը: Սեքս ռոբոտը կարողանում է խոսել Bluetooth հատուկ դինամիկի միջոցով, որն ամրացվում է նրա գլխին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել