• Latest news

Գիտնականները նշել են ուղեղի համար քնի օգտակարության մասին

6 մարտի, 2019  17:22

Քունը կարեւոր նշանակություն ունի մարդու եւ կենդանիների ուղեղի համար։ Համաձայն վերջին հետազոտությունների՝ քնի ժամանակ ուղեղի բջիջները «նորոգում» են իրենց սեփական ԴՆԹ-ն։ Ինչպես նշել է Լիոր Ապելբաումը (Lior Appelbaum) Ռամաթ Գանի Բար Իլան համալսարանից (Իսրայել), այդ պրոցեսը նման է ավտոճանապարհների նորոգմանը. փոսերն ու ճաքերն ավելի արդյունավետ է նորոգել գիշերը, հանգիստ իրադրությունում։

Իսրայելցի մոլեկուլյար կենսաբանները ուշադրություն են դարձրել, որ նեյրոնների երկարատեւ եւ բարձր ակտիվությունը հանգեցնում է դրանց ԴՆԹ-ում լուրջ վնասվածքների կուտակման։ Փորձարկման շրջանակում գիտնականները փոխել են զեբր ձկների գենոմը, որպեսզի նրանց քրոմոսոմների վերջնամասերը սկսեն լույս արձակել։ Բացի այդ, ԴՆԹ համանման հատվածներ են ներկառուցվել գենոմների մեկ այլ խմբում, ինչը թույլ է տվել նեյրոններին լույս արձակել իրենց ակտիվացմանը զուգընթաց։

Այս միջամտությունները գիտնականներին թույլ են տվել հետեւել նյարդային բջիջների աշխատանքի փոփոխություններին քնի եւ արթուն ժամանակ։

Պարզվել է, որ արթուն ժամանակ նեյրոնների քրոմոսոմները համեմատաբար հանգիստ վիճակում են, իսկ ահա քնի ժամանակ դրանք միշտ փոխում են իրենց տարածական դասավորությունը։ Այս համատեքստում նկատելիորեն նվազում է նեյրոնների՝ միմյանց հետ կապված խմբերի էլեկտրական ակտիվության մակարդակը, իսկ գենոմի մեջ խզումների վերականգնմանը մասնակցող մոլեկուլների թիվն ավելանում է։

Միեւնույն ժամանակ, քրոմոսոմների տեղափոխման արհեստական արգելակումը կտրուկ դանդաղեցնում էր ԴՆԹ «նորոգումը», ինչի արդյունքում վնասվածքների թիվը գենոմում գիշերը սկսում էր աճել։

Այսպիսով, քունը եւ նրա հետ կապված պրոցեսները նեյրոնների ներսում կարեւոր նշանակություն ունեն գոյատեւելու եւ աշխատունակությունը պահելու տեսակետից։   

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է