• Latest news

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն ավելի հաճախ են բախվում ԿԱՍ-ին

6 մարտի, 2019  23:43

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն ավելի շատ են ենթակա կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ) զարգացման վտանգին, քան մնացյալ բնակչությունը, պնդում են Մարիո Նեգրիի անվան դեղագործական հետազոտությունների ինստիտուտի (Իտալիա) գիտնականները: Ավելին՝ ֆոտբոլիստների շրջանում ԿԱՍ-ը սկսում է զարգանալ 21 տարի ավելի վաղ, քան ընդհանուր պոպուլյացիայում:

Հետազոտության առաջատար հեղինակ Էտորե Բեգին նշում է, որ արդեն մի քանի իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ մահացել են ԿԱՍ-ի հետեւանքով: Ուստի եւ գիտնականները որոշել են պարզել՝ ֆուտբոլիստներն արդյոք իսկապե՞ս ավելի հաճախ են բախվում այս հիվանդությանը:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են 1959-ից 2000 թվականներին Իտալիայում խաղացած գրեթե 25 հազար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների առողջական վիճակը: Հետազոտվածների թվում 33 ֆուտբոլիստի մոտ ԿԱՍ է ախտորոշվել: Համեմատելով ֆուտբոլիստների եւ ոչ ֆուտբոլիստների շրջանում հիվանդության հաճախությունը՝ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ պրոֆեսիոնալ մարզիկները առողջությունն իսկապես ավելի շատ են վտանգում, հատկապես երիտասարդները:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների շրջանում ԿԱՍ-ով հիվանդացածության ենթակա լինելը կազմել է տարեկան 100 հազար մարդուն 3,2 դեպք: Ընդհանուր պոպուլյացիայում ԿԱՍ մակարդակը կազմում է տարեկան 100 հազար մարդուն միջինը 1,7 դեպք: Ստացվում է, որ ֆուտբոլիստների շրջանում ԿԱՍ զարգացման հավանականությունը գրեթե 2 անգամ մեծ է: Եթե նկատի ունենանք 45 տարեկանից փոքր ֆուտբոլիստներին, ապա նրանց մոտ ԿԱՍ զարգացման հաճախությունը 4,7 անգամ մեծ է, քան ընդհանուր բնակչության շրջանում:

Գիտնականների կարծիքով՝ ֆուտբոլիստների շրջանում ԿԱՍ բարձր ռիսկի գործոններն են առաջին հերթին կրկնվող վնասվածքները, ծանր ֆիզիկական վարժությունները, ինչպես նաեւ հոգեակտիվ նյութերի գործածումը:

Հիշեցնենք, որ ԿԱՍ-ն անբուժելի հիվանդություն է, որը մարդուն աստիճանաբար զրկում է նեւրոլոգիական ֆունկցիաներից եւ ժամանակի ընթացքում բերում մահվան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել