• Latest news

Ձիթապտղի յուղի գործածումը կօգնի նվազեցնել թրոմբների առաջացման հավանականությունը

8 մարտի, 2019  23:46

Նույնիսկ շաբաթական մեկ անգամ ձիթապտղի յուղի գործածումը կօգնի նվազեցնել թրոմբների առաջացման հավանականությունը:

Հայտնի է, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց շրջանում սրտի նոպաների եւ կաթվածի հավնականությունը մեծ է: Սակայն ձիթապտղի յուղի գործածումը ճարպակալման պոտենցիալ սպառնալիքը նվազեցնում է՝ դրանով նվազեցնելով սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը:

Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնագետները հետազոտության շրջանակում վերլուծել են ճարպակալմամբ տառապող 63 մարդու արյան ցուցանիշները: Փորձարկվողների միջին տարիքը կազմել է 32,2 տարեկան, նրանք չեն ծխել եւ դիաբետով հիվանդ չէին:

Պարզվել է, որ նրանց շրջանում, ովքեր շաբաթը թեկուզ մեկ անգամ ձիթապտղի յուղ են գործածել, թրոմբոցիտների ակտիվությունը ցածր մակարդակ է ունեցել: Ավելին ձիթապտղի յուղի ավելի հաճախակի գործածումը էլ ավելի մեծ արտահայտվածությամբ դրական էֆեկտ է ունեցել:

Հիշեցնենք, որ հյուսվածքների վնասվածքների դեպքում հենց թրոմբոցիտների շնորհիվ է տեղի ունենում արյան մակարդումը:

Հետազոտությունը ներկայացվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի գիտական նստաշրջանի շրջանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել