GelCORE հատուկ գելը կարող է սոսնձել եղջերաթաղանթի կտրվածքները, ինչպես նաեւ բուժել խոցերը եւ աչքերի այլ վնասվածքները: Հարվարդի համալսարանի գիտնականների մշակած «սոսինձը» նպաստում է մոլեկուլյար մակարդակում հյուսվածքների վերականգնմանը:
Գելը մշակելիս հետազոտողներն օգտագործել են ժելատին՝ էոզին եւ տրիէթանոլամին օրգանական նյութերի հավելմամբ: Կապույտ լույսով լուսավորելիս ստացված նյութը վերածվում է ամուր եւ թափանցիկ պոլիմերային միացության: Այս արդյունքին հասնելու համար բավական է վնասված եղջերաթաղանթը մշակել մութ սենյակում, այնուհետեւ լույսը միացնել:
Ճագարների վրա կատարված փորձերի արդյունքները վկայում են GelCORE-ի արդյունավետության մասին, որը սոսնձում է լուրջ կտրվածքները՝ այդ ընթացքում բորբոքային պրոցեսներ չառաջացնելով: Ուշագրավ է, որ գելն իր ամրությամբ բիոնյութերին գերազանցում է, որոնք կիրառվում են տարատեսակ վերքերի սոսնձման համար:
Բացառված չէ, որ GelCORE-ի կլինիկական փորձարկումներն անցկացվեն ընթացիկ տարում:
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Science Advances ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր