• Latest news

Օդի աղտոտվածությունը բարձրացնում է իմպոտենցիայի վտանգը

21 մարտի, 2019  21:29

Օդի աղտոտման աստիճանը ուղղակիորեն կապված է սեքսուալ առողջության հետ: Գիտնականները նշում են, որ օդն աղտոտող թունավոր նյութերը շնչելը, կարող է արյունատար անոթներում բորբոքային գործընթացների եւ սեռական օրգաններում թթվածնի պակասի հանգեցնել: Սա էլ իր հերթին, կարող է տղամարդկանց մոտ էրեկտիլ գործառույթի խանգարման հանգեցնել:

Դեռ 2017-ին ԱՄՆ-ում 400 տղամարդկանց մասնակցությամբ հետազոտություն էր անցկացվել: Պարզվել էր, որ նրանց մոտ, ովքեր շատ են շնչել աղտոտված օդը, անկողնում ֆիասկոյի վտանգը 15 տոկոսով բարձր է:

Այժմ նման եզրակացության են եկել Գուանչժոուի բժշկական համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ առնետները, որոնք երկար ժամանակ ենթարկվել են արտանետվող գազերի եւ բենզինի գոլորշիների ազդեցությանը,  լիբիդոյի հետ խնդիրներ են ունեցել:

Journal of Sexual Medicine-ում հրապարակված այս հետազոտությունը համընկնում է Բրիտանիայի ԱՆ-ի՝ առողջության վրա աղտոտված օդի ազդեցության գնահատականների հետ: Մասնավորապես սմոգը սրտի հիվանդությունների, կաթվածի եւ թոքերի քաղցկեղի ավելացման պատճառ է դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել