• Latest news

Երեք օրը մեկ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղից մահանում է մեկ կին. մասնագետ

29 մարտի, 2019  14:32

Ամեն տարի Հայաստանում գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 250-260 նոր դեպք։ Առաջին հայացքից այնքան էլ ահավոր թիվ չէ։ Բայց, ինչպես հավաստում է ուռուցքաբան-քիմիաթերապեւտ Դավիթ Զոհրաբյանը, տարեկան 250-ը 1,5 օրում 1 դեպք է. ամեն մեկուկես օրը մեկ Հայաստանում մեկ կնոջ ախտորոշում են արգանդի վզիկի քաղցկեղ, եւ յուրաքանչյուր 3 օրը մեկ մի կին մահանում է այդ հիվանդությունից։

Մասնագետի խոսքով՝ արգանդի վզիկի քաղցկեղի խնդիրն այսօր հրատապ է աշխարի բոլոր երկրներում, բայց տարածվածությունն ամեն տեղ չէ, որ նույնն է։ Հետաքրքիր է, որ Հայաստանում այդ հիվանդությունը բավական տարածված է համարվում։

Արգանդի վզիկի քաղցկեղի խնդիրը Հայաստանում պահանջում է համալիր մոտեցում, ինչպես պնդում է Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ ղեկավար Գեորգի Օկոեւը. այս հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է պատշաճ մակարդակի լինեն թե՛ սքրինինգը, թե՛ ախտորոշումը, թե՛ բուժումը, թե՛, իհարկե, այդ հիվանդության կանխարգելումը։ Իսկ կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումն է, քանի որ այդ վիրուսի որոշ շտամներ, ինչպես հայտնի է, կարող են առաջ բերել արգանդի վզիկի, աղիների, կոկորդի ու բերանի խոռոչի, ինչպես նաեւ հեշտոցի եւ տղամարդու սեռական օրգանների քաղցկեղ։

Ինչպես իր հերթին նշեց համաճարակաբան Արման Բադալյանը, գարդասիլ 4-ի (ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ) պատվաստման տարիքային շեմը Հայաստանում բարձրացրել են՝ հիմնվելով այլ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում կատարված հետազոտությունների տվյալների վրա։ Եթե նախկինում պատվաստում էին միայն 13 տարեկան աղջիկներին, ապա այսօր 13-45 տարեկան բոլոր ցանկացողները կարող են պատվաստվել:

Որոշ մասնագետներ պնդում են, որ մինչեւ 45 տարեկան մարդկանց պատվաստելու երաշխավորություն տրվում է գարդասիլ 9-ով, այլ ոչ թե գարդասիլ 4-ով, որն այսօր օգտագործում են Հայաստանում: Բայց, մասնագետի խոսքով՝ բոլոր հետազոտություններն ԱՄՆ-ում անցկացվել են գարդասիլ 4-ով, իսկ երբ պարզվել է, որ այն իսկապես նվազեցնում է ՄՊՎ տարածումը պոպուլյացիայում ու նախաքաղցկեղային վիճակները, տարիքային շեմը բարձրացնելը եւ մինչեւ 45 տարեկան մարդկանց պատվաստելը ներառեցին գարդասիլ 9-ի կիրառման պրոտոկոլներում, քանի որ ԱՄՆ-ում օգտագործում են հենց այդ պատվաստանյութը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է