• Latest news

Ընդամենը 20 գրամ շոկոլադը կայունացնում է բարձր զարկերակային ճնշումը

3 ապրիլի, 2019  21:34

Ոչ մեծ քանակությամբ դառը շոկոլադի ամենօրյա օգտագործումը կարող է կայունացնել բարձր զարկերակային ճնշումը։

Կոիմբրայի Պոլիտեխնիկական ինստիտուտի մասնագետների հետազոտության համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում օրական շոկոլադի ընդամենը 20 գրամ ուտելը կարող է իջեցնել ճնշումը։ Ելնելով անցկացված փորձերից՝ առավել նշանակալի արդյունք ձեռք է բերվում 90 տոկոսանոց դառը շոկոլադ օգտագործելիս։ Դրա արդյունավետության գաղտնիքը հզոր հակաօքսիդանտների՝ ֆլավոնոլների մեջ է։

Հետազոտությանը մասնակցել է 18-27 տարեկան 30 առողջ կամավոր։ Նրանցից յուրաքանչյուրն ամեն օր ուտում էր 20 գրամ շոկոլադ մեկ ամիս շարունակ։ Ընդ որում՝ փորձի մասնակիցների կեսն ուտում էր կակաոյի 55 տոկոս պարունակությամբ շոկոլադ, մյուս կեսը՝ 90 տոկոս։ Գիտնականները վերլուծել են կամավորների սրտի զարկերի հաճախականությունը, անոթների ճկունությունը եւ զարկերակը մինչեւ փորձը եւ դրա ավարտից երկու օր հետո։  

Պարզվել է, որ զարկերակային ճնշման ցուցանիշները զգալիորեն բարելավվել են փորձի բոլոր մասնակիցների մոտ։ Սակայն նրանց մոտ, ովքեր կակաոյի ամենաբարձր պարունակությամբ շոկոլադ են կերել, սիստոլիկ ճնշումն իջել է սնդիկի սյան 3,5 միլիմետրով, այն դեպքում, երբ մյուս խմբի մասնակիցների մոտ՝ 2,4 միլիմետրով։ Դիաստոլիկ ճնշումն իջել է 2,3 եւ 1,7 միլիմետրով համապատասխանաբար։

Բացի այդ, 90 տոկոսանոց շոկոլադ ուտող կամավորների մոտ սրտի զարկերի հաճախականության եւ ստամոքս-զարկերակային փոխգործակցության  ավելի առողջ ցուցանիշներ են գրանցվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել