• Latest news

Հիվանդանոցում գաղտնի նկարահանել են տասնյակ կանանց ծննդաբերությունները եւ վիրահատությունները գողին բռնելու համար

5 ապրիլի, 2019  16:24

Տասնյակ կանայք դատի են տվել ամերիկյան Լա Մեսա քաղաքի (Կալիֆոռնիա) Sharp Grossmont Hospital հիվանդանոցը։ Նրանք բուժհաստատությանը մեղադրում են այն բանում, որ իրենց ծննդաբերության եւ վիրահատության ժամանակ նկարահանել են թաքնված տեսախցիկով, առանց թույլտվության։

Ինչպես տեղեկացնում է Ars Technica տեղեկատվական պորտալը, հիվանդանոցի ներկայացուցիչները խոստովանել են, որ իսկապես թաքնված տեսախցիկներ են տեղադրել երեք շինություններում, 2012 թվականի հուլիսից մինչեւ 2013 թվականի հունիս։ Այդ տեսախցիկների օգնությամբ պահապանները հույս ունեին պարզել, թե անձնակազմից ով է գողանում ուժեղ ազդեցության թմրանյութեր, որոնք օգտագործվում են անեսթեզիայի ժամանակ։

«Թեեւ խցիկներն ուղղված էին անեսթեզիայի սայլակների վրա, երբեմն տեսանելիության գոտում են հայտնվել բժիշկներն ու պացիենտները վիրահատարաններում»,- խոստովանել է հիվանդանոցի ներկայացուցիչը։

Այս տեղեկատվությունն առաջ է բերել բուժհաստատության 81 պացիենտի դժգոհությունը։ Նրանք հայտարարել են, որ համաձայնություն չեն տվել, որպեսզի ծննդաբերության, կեսարյան հատումների, ստերջացման եւ այլ միջամտությունների ժամանակ նկարահանումներ արվեն։ Ավելին, կանանց զայրացրել է, որ տեսանյութերը պահվել են համակարգիչներում, ընդ որում՝ դրանցից բոլորը չէ, որ պաշտպանված են կոտրումներից։ Այսպիսով, տեսահոլովակները կարող է դիտել ով ցանկանա։

Փաստաբանների գնահատմամբ՝ այդ ընթացքում տեսանյութերում է հայտնվել ավելի քան 1800 միջամտություն, որոնց ժամանակ «կանայք գտնվել են ֆիզիկապես եւ հուզական առումով ամենախոցելի վիճակում»։

Կլինիկայի ներկայացուցիչը ներողություն է խնդրել պացիենտներից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել