Նյույորքյան Long Island հիվանդանոցի 15 աշխատակցուհիներ միաժամանակ հղիացել են։ Ինչպես հայտնում է Inside Edition-ը, նրանք բոլորն աշխատում են որպես բուժքույրեր եւ բժշկի ասիստենտներ՝ ծննդաբերական եւ նորածինների վերակենդանացման բաժանմունքներում։
Նրանցից առաջինը պետք է ծննդաբերի շատ շուտով՝ ապրիլի 17-ին։
«Որոշակիորեն սկսում ես մտածել այսպիսի բանի մասին, ասում է կանանցից մեկը, որը պետք է հունիսին ծննդաբերի,- գուցե մենք ինչ-որ բա՞ն ենք խմում։ Կամ ինչ-որ բանի՞ ենք քսվում փորով։ Մեր բոլորիս բախտը շատ բերել է»։
Հղի աշխատակցուհիներից մեկը որոշել է ծննդաբերել աշխատանքի վայրում եւ այն կարծիքին է, որ ավելի լավ տեղ չի գտնի։
«Երբ ջրերը գնան եւ ցավերը սկսվեն, բավական է անցնել միջանցքով եւ․․․ ստանալ երեխային»,- ասում է նա։
Մեկ այլ հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում միաժամանակ հղիացել են ինը բուժքույրեր։
Իսկ բոլորովին վերջերս ամերիկյան Գադարդ քաղաքի տարրական Oak Street Elementary School դպրոցում հղիացել են միանգամից 7 ուսուցչուհիներ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր