• Latest news

Բժիշկ վերարտադրողաբանը գաղտնի բեղմնավորել է ավելի քան 50 կանանց

17 ապրիլի, 2019  15:32

Նիդերլանդներում խոշոր սկանդալ է առաջացել: Պարզվել է, որ բժիշկ վերարտադրողաբան Յան Կարբաատը գաղտնի բեղմնավորել է ավելի քան 50 կանանց՝ հայրերի սերմնահեղուկը փոխարինելով սեփականով:

Կարբաատը մահացել է 2017-ին 89 տարեկանում, սակայն տվյալ հանգամանքը չի կարող խանգարել նրա բազմաթիվ երեխաներին փոխհատուցում պահանջել: Այս մասին հաղորդում է RTL Nieuws-ը:

Պոտենցիալ երեխաների կողմից քաղաքացիական հայցերը սկսել են ստացվել այն բանից հետո, երբ Կարբաատը մահվանից առաջ խոստովանել էր արածը:

Այս տարվա փետրվարին դատարանը թույլատրել է նրա ԴՆԹ-ն օգտագործել հայրության թեստի անցկացման համար: Անցկացված թեստերը հաստատել են, որ Կարբաատը առնվազն 49 երեխայի հայր է: Այս թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով այն, որ նրա պոտենցիալ երեխաներն ապրում են աշխարհի տարբեր երկրներում:

Կարբաատը IVF կլինիկայում աշխատել է 1980 թվականից մինչեւ փակվելը՝ 2009 թվականը: Փորձագետները մասնավորապես նշել են տվյալ կլինիկայում անպտղության բուժմամբ զբաղվող մասնագետների գործունեության պատճաշ վերահսկողության բացակայության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել