• Latest news

Կանայք 30 տոկոսով ավելի հազվադեպ են օրգազմ ապրում, քան նրանց զուգընկերները․ հետազոտություն

2 մայիսի, 2019  23:40

Հետերոսեքսուալ հարաբերություններում կանայք 30 տոկոսով ավելի հազվադեպ են օրգազմ ապրում, քան նրանց զուգընկերները։ Այսպիսին են Archives of Sexual Behavior ամսագրի կողմից անցկացված հետազոտության արդյունքները՝ հայտնում է Metro-ն։

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են 52 500 ամերիկացիների տվյալները։ Պարզվել է, որ տղամարդկանց 95 տոկոսը միշտ կամ համարյա միշտ սեքսի ժամանակ օրգազմ է ապրում։ Մինչդեռ կանանց շրջանում տվյալ ցուցանիշը չի գերազանցում 65 տոկոսը։

Ֆլորիդայի համալսարանի սեքսուալ հոգեբանության դասախոս Լորի Մինցը նշում է, որ դրա պատճառը առաջին հերթին կնոջ օրգանիզմի կառուցվածքի մասին գիտելիքների պակասն է։ Նրա խոսքերով, շատերը ծլիկի ուղիղ գրգռման կարիք ունեն, սակայն ֆիլմերում եւ մանավանդ պոռնոժապավեններում ցուցադրվում է, որ կինն արագ օրգազմ է ստանում միայն սեռական ակտի ընթացքում։

Մինցը նշում է, որ ներթափանցող սեքսը տեւում է միջինը 3-5 րոպե, ինչի հետ կապված՝ չի կարելի թերագնահատել, այսպես կոչված, «G կետի» կարեւորությունը։

Մինցի հետեւությունները համադրվում են Journal of Sex and Marital Therapy ամսագրում ներկայացված հետազոտությունների արդյունքների հետ։ Այսպես, 1055 հարցված կանանց 36 տոկոսը խոստովանել է, որ սեքսի ժամանակ օրգազմի հասնելու համար ծլիկի գրգռման անհրաժեշտություն է զգում, եւ եւս 36 տոկոսը նշել է, որ տվյալ պրոցեդուրան «ցանկալի կլիներ»։ Միայն թույլ սեռի ներկայացուցիչների 18,4 տոկոսն է ասել, թե միայն սեռական ակտի հետեւանքով կուլմինացիայի է հասել։

Նրանց, ովքեր անկողնում խնդիրներ ունեն, կարող են օգտակար լինել այն կանանց խորհուրդները, որոնք պարբերաբար օրգազմ են ապրում։ Archives of Sexual Behavior ամսագրի համաձայն, անկողնում իրենց ազատ զգացող կանայք հաճախ են զուգընկերներին հարցնում սեքսում նախապատվությունների մասին, գովում են զուգընկերներին հաջողված սեքսի համար, օրվա ընթացքում ինտրիգներ են ստեղծում խաղային բնույթի հաղորդագրություններով, սեքսուալ ներքնազգեստ են կրում, սեքսում նոր դիրքեր են փորձում եւ չեն վախենում հագուրդ տալ երեւակայությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել