• Latest news

Արսեն Թորոսյանն առաջարկում է պետության հաշվեկշռում թողնել Հայաստանի երկու խոշոր բժշկական կենտրոնները

3 մայիսի, 2019  13:06

Հայաստանի երկու խոշոր բժշկական կենտրոնները կարող են մնալ պետության հաշվեկշռում: Խոսքը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ Ռադիացիոն բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի մասին է:

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Առողջապահության եւ սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել է «2017-2020 թվականներին պետական գույքի սեփականաշնորհման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Փաստաթղթի համաձայն՝ վերեւում նշված բուժհաստատությունները պետք է հանվեն բժշկական կենտրոնների ցանկից, որոնք կարող են սեփականաշնորհվել մասնավոր ընկերությունների եւ անձանց կողմից:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ այս կենտրոնները չպետք է սեփականաշնորհվեն եւ օգտագործման փոխանցվեն մասնավոր անձանց ու ընկերությունների, քանի որ հաշվի առնելով դրանց գործունեության յուրահատկությունը, կարեւորություն են ներկայացնում պետության համար՝ ի դեմս Առողջապահության նախարարության:

Թորոսյանը դրական գնահատեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆինանսական վիճակը, որը հաջողությամբ համագործակցում է մասնավոր հատվածի հետ, եւ մատուցում է ոչ միայն անվճար, այլ նաեւ վճարովի ծառայություններ: Նա ուշադրություն դարձրեց նաեւ օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար բյուջետային մուտքերի մեծացման վրա:

Ինչ վերաբերում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնին, ապա, չնայած իր եզակիությանը, այն բավականին մեծ պարտքեր ունի: Նախարարը նշեց, որ այս Կենտրոնը փաստացի վճարովի ծառայություններ չի մատուցում, սակայն ապագայում նախատեսվում է այս հարցը լուծել: Օրինակ՝ Կենտրոնում կարող էր իրականացվել այրվածքներից հետո մնացած սպիների շտկում: Թորոսյանի խոսքով՝ առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսվում է Կենտրոնի պարտքը հասցնել զրոյի:

Ինչ վերաբերում է մնացյալ 9 առողջապահական հաստատություններին, որոնք ներառված են «2017-2020 թվականներին պետական գույքի սեփականաշնորհման ծրագրում», ապա դրանց մի մասը լուծարվել է, իսկ մնացածը մինչ օրս սեփականաշնորհված չէ: Սրա հետ կապված նա հույս հայտնեց, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն ներդրողների որոնումների աշխատանքը կակտիվացնի:

Նշենք, որ Առողջապահության եւ սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովը ներկայացված օրինագծին դրական եզրակացություն է տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել