Անչափ նիհար տղամարդիկ ավելի հաճախ են բախվում Կրոնի հիվանդությանը

10 մայիսի, 2019  09:41

Մարմնի զանգվածի շատ ցածր ինդեքսով նիհար տղամարդիկ ավելի հաճախ են բախվում աղեստամոքսային տրակտի հիվանդություններին, այդ թվում՝ Կրոնի հիվանդությանը: Այս մասին հայտնում են Քրոյդոնի Համալսարանական հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները: Նրանց խոսքով՝ չափազանց նիհար տղամարդկանց շրջանում Կրոնի հիվանդության զարգացման հավանականությունը մեծ է նվազագույնը մինչեւ 60 տարեկանը:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 1939-1959 թվականներն ընկած ժամանակահատվածում ծնված 378 հազար տղամարդկանց տվյալները: 1977 թվականից սկսած եւ ընդհուպ մինչեւ 2015 թվականը նրանք եղել են բժշկական հսկողության ներքո: Այս ժամանակահատվածում 1500 տղամարդկանց ախտորոշել են Կրոնի հիվանդություն, 3300-ին՝ խոցային կոլիտ:

Հետազոտողներն ուսումնասիրել են այն գործոնները, որոնք կարող էին պայմանավորել այս պացիենտների հակվածությունը աղեստամոքսային տրակտի հիվանդություններին, եւ կապ են հայտնաբերել ցածր քաշի ու այդ հիվանդությունների միջեւ. մարմնի փոքր զանգվածի դեպքում աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացման հավանականությունը 20 տոկոսով մեծանում է:

Հետազոտության համաձայն՝ տղամարդկանց շրջանում, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը 18,5 կգ/մ2-ից ցածր է, Կրոնի հիվանդության զարգացման հավանականությունը 35 եւ նույնիսկ ավելի տոկոսով մեծ է, քան ճարպակալման դեպքում:

Կրոնի հիվանդությունը աղեստամոքսային տրակտի բորբոքային հիվանդություն է, որը կարող է ախտահարել դրա ցանկացած հատվածը, սակայն առավել հաճախ տարածվում է բարակ եւ հաստ աղիի ծայրի հատվածի վրա՝ խորությամբ ախտահարելով դրա պատերը: Հիվանդությունն այսօրվա դրությամբ անբուժելի է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի