• Latest news

Ինչպե՞ս ազատվել ուժեղ խռմփոցից. գիտնականներն անսպասելի միջոց են առաջարկել

10 մայիսի, 2019  22:28

Տորոնտոյի համալսարանի հետազոտողները հասկացել են, թե ինչպես կարելի է ազատվել ուժեղ խռմփոցից. նրանք պարզել են, որ քնելուց մի քանի ժամ առաջ հոսանքով սրունքի  մկանների խթանումը հանգեցնում է ոտքերի մկանների, ինչպես նաեւ օրվա ընթացքում ոտքերում կուտակվող  հեղուկի քանակի կրճատման:

Երբ մարդը պառկում է, հեղուկը սկսում է տարածվել մարմնով: Երբ այն հասնում է պարանոցին, այդ հատվածում ճնշման ավելացման հաշվին խռմփոցը կարող է ուժեղանալ: Սա հատկապես նկատվում է սրտային անբավարարությամբ մարդկանց մոտ: Հոսանքով ոտքերի խթանումը թույլ է տվել 46 տոկոսով կրճատել ստորին վերջույթներում հեղուկի կուտակումը եւ 31 տոկոսով պարանոցում: Արդյունքում կամավորների խմբի մոտ խռմփոցի դրսեւորումները 15 տոկոսով քիչ են դարձել:

Ցանկացած քնած մարդու քիմքի, լեզվի եւ կոկորդի հատվածում մկանները թուլանում են՝ նեղացնելով շնչող օդի համար տարածությունը: Եթե պարանոցի հատվածում զգալի ճարպային կուտակումներ կան, կոկորդը կարող է այնքան ուժեղ նեղանալ, որ հյուսվածքները կսկսեն թրթռալ եւ խռմփոց կառաջանա: Ալկոհոլը, քնի ժամանակ մեջքի վրա դիրքը, մրսածությունը նույնպես փոքրացնում են բացվածքը եւ նպաստում ավելի ուժեղ խռմփոցին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել