• Latest news

Բուսակերների սննդակարգը կարող է պաշտպանել երիկամների հիվանդություններից. հետազոտություն

10 մայիսի, 2019  23:45

Բուսական սնունդի գերակշռությամբ սննդակարգը կապված է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականության նվազման հետ: Բայց այն մարդիկ, որոնք շատ են ուտում օսլա եւ քաղցր բուսական սնունդ, կարող են այս հիվանդություններին ավելի շատ ենթակա լինել, նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Clinical Journal of the AmericanSociety of Nephrology-ում:

Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի հետազոտողներն ուսումնասիրել են միջին տարիքի 14 686 մարդկանց սովորական սնվելու եւ երիկամների գործելու տվյալները: Նրանց կեսը հսկողության ներքո է եղել 24 տարուց ոչ պակաս, եւ այս ժամանակահատվածում 4343 մասնակցի մոտ զարգացել է երիկամների քրոնիկական հիվանդություն:

Մարդկանց շրջանում, որոնք հետեւում են առողջ բուսական սննդակարգի, 14 տոկոսով հազվադեպ են զարգանում երիկամների հիվանդությունները, քան այն մարդկանց շրջանում, որոնք հազվադեպ են ուտում մրգեր եւ բանջարեղեն:

Միաժամանակ, այն մասնակիցները, որոնք գործածել են առավել մեծ քանակությամբ ոչ առողջ բուսական սնունդ, այդ թվում՝ շատ օսլա եւ քաղցրեղեն, երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը 11 տոկոսով բարձր է եղել, քան նրանց մոտ, որոնք այդպիսի ոչ առողջ մթերքներ չեն կերել:

Առողջ բուսական սննդակարգի մեջ են մտնում հատիկավոր մթերքները, մրգեր, բանջարեղեն (այդ թվում՝ կանաչեղեն), ընկույզներ, լոբազգիներ եւ բուսական յուղ: Ոչ առողջ բուսական սննդակարգը չնայած եւ բացառում է միսը, ներառում է չափից ավելի շատ կարտոֆիլ, հյութեր, գազավորված եւ քաղցր ըմպելիքներ, ինչպես նաեւ կոնֆետեղեն, կարկանդակ եւ շոկոլադ:

Փորձագետները պնդում են, որ մեծ քանակությամբ մրգեր եւ բանջարեղեն գործածելիս երիկամներն օրգանիզմից թույներն ավելի հեշտ են հանում, քանի որ մրգերը եւ բանջարեղենը կարմիր մսի համեմատությամբ ավելի քիչ են թթուներ պարունակում, հետեւաբար ավելի քիչ են ծանրաբեռնվում:

Սակայն երիկամների հիվանդությունների հավանականության նվազման եւ մեծ քանակությամբ մրգեր ու բանջարեղեն գործածելու միջեւ հնարավոր է նաեւ, որ առկա է միջնորդավորված կապ. հնարավոր է, որ առողջ բուսական սննդակարգի հետեւողները պարզապես շատ են կատարում ֆիզիկական մարզումներ, ավելի շատ են քնում եւ ընդհանրապես վարում են ավելի առողջ կենսակերպ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է