• Latest news

Կինը նիհարել է գրեթե 60 կիլոգրամ, երբ նրա ոտքից մի քանի լիտր ճարպ են հեռացրել

14 մայիսի, 2019  12:03

40-ամյա Հաննա Ջերատին 12 տարի տառապում էր լիպեդեմայից, որը բնորոշվում է ստորին վերջույթներում ճարպային հյուսվածքի ավելորդ կուտակմամբ։ Այդ պատճառով կնոջ ամեն մի ոտքի քաշը հասնում էր 20 կիլոգրամի։

Առողջական խնդիրներն սկսվեցին 2006-ին, բայց ճիշտ ախտորոշում կատարվեց միայն 2018-ին։ Ոտքերի լայնությունն աստիճանաբար հասավ 70 սանտիմետրի, բացի այդ, Հաննան մշտապես ցավ էր զգում։ Հիվանդագին վիճակը հաղթահարելու համար լիպոսակցիա էր անհրաժեշտ։ Առաջին փուլում նրա ոտքերից արտամղվեց երեք լիտր ճարպ։ Առջեւում եւս երկու նման գործողություն էր սպասվում։

Մինչ վիրաբուժական միջամտությունը Հաննայի քաշը 140 կիլոգրամ էր։ Առաջին լիպոսակցիայից եւ հետագա թերապիայից հետո քաշը հասավ 84 կիլոգրամի։ Հիմա կինը կարող է կանգնել՝ ցավ չզգալով։ Հաննան խոստովանում է, որ շատ էր վախենում բժշկական պատճառներով թոշակի անցնելուց, բայց լիպոսակցիան նրան աշխատելու եւ ակտիվ կենսակերպ վարելու հնարավորություն ընձեռեց։

Լիպեդեման, որը հայտնի է նաեւ որպես «գալիֆեի ախտանիշ», քրոնիկական հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է կանանց։ Ժամանակի ընթացքում այդ հիվանդությունը հանգեցնում է շարժունակության սահմանափակման, որովհետեւ ոտքերը զգալիորեն մեծանում են ծավալով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է