Հայաստանում ինչպիսի՞ գանգատներով են ավելի հաճախ դիմում սեքսոպաթոլոգին

15 մայիսի, 2019  20:23

Առավել հաճախակի խնդիրը, որ հայ տղամարդիկ դիմում են սեքսոպաթոլոգին, էրեկտիլ դիսֆունկցիան է: Այս մասին հայտնեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ վկայակոչելով ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի տվյալները:

Ըստ դիմելիության՝ երկրորդ տեղում է վաղաժամ սերմնաժայթումը, հաջորդում է սեռական ձգտման նվազումը կամ լիակատար բացակայությունը, ինչը փորձագետը կապում է օրգանիզմի վրա սթրեսի բացասական ազդեցության հետ: Շահրամանյանը տեղեկացրեց, որ տղամարդկանցից ստացվող գանգատներն առնչվում են սեռական խանգարումներին, որոնք առաջանում են նեւրոզների եւ դեպրեսիայի հետեւանքով:

Փորձագետը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ տղամարդիկ ավելի հաճախ են դիմում սեքսոպաթոլոգին, քան կանայք: Այսպես, ելնելով Սեքսոպաթոլոգիայի կլինիկա դիմելիության ցուցանիշներից՝ պացիենտների 50 տոկոսը տղամարդիկ են, 25 տոկսը՝ կանայք, եւս 25 տոկոսը՝ զույգեր:

Ինչ վերաբերում է կանանց սեռական կյանքի խնդիրներին, ապա այս դեպքում առաջին տեղում է օրգազմի բացակայությունը, երկրորդ՝ վագինիզմը (հեշտոցի մկանների ակամա կծկումը), իսկ երրորդ՝ լիբիդոյի նվազումը: Դրանից բացի, կանանցից ստացվում են ներթափանցող սեռական ակտի ժամանակ առաջացող ցավի գանգատներ:

Շահրամանյանի խոսքով՝ վագինիզմի պատճառը կարող է լինել սեռական սխալ դաստիարակությունը, որի հետեւանքով աղջկա մոտ սեռական հարաբերության հանդեպ վախ է առաջանում: Սա կարող է երկարաժամկետ հեռանկարում բացասական հետեւանքներ ունենալ, երբ առաջին անհաջող սեռական փորձը հետագա ամիսներին եւ անգամ տարիներին բացասաբար է ազդում կնոջ վրա: Այս դեպքում փորձագետը խորհուրդ է տալիս դիմել ոչ թե ընկերներին եւ գուշակներին, այլ մասնագետներին, որոնք կկարողանան օգնել խնդրի լուծմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի