• Latest news

Յուրաքանչյուր երրորդ օլիմպիական մարզիկն ունի հոգեկան առողջության խնդիրներ

19 մայիսի, 2019  12:13

Ամեն երրորդ պրոֆեսիոնալ եւ օլիմպիական մարզիկն ունի հոգեկան առողջության խնդիրներ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է British Journal of Sports Medicine պարբերականում:

Գիտնականները վերլուծել են 52 հետազոտություններ, որոնցում ընդհանուր առմամբ մասնակցել է սպորտի 71 տեսակի ներկայացուցիչ՝ թվով 13 հազար պրոֆեսիոնալ մարզիկ: Պարզ է դարձել, որ հայտնաբերված առավել մեծ տարածում ունեցող խնդիրներից են քնի խանգարումը, դեպրեսիան, տագնապայնությունը, սննդային խանգարումները, հոգեակտիվ նյութերի չարաշահումը, կախվածությունը (այդ թվում՝ մոլի խաղերից): Ընդ որում՝ դեպքերի մեծամասնությունում դեպրեսիան եւ տագնապայնությունը տրավմաների եւ ուղեղի ցնցման հետեւանք էր:

Մասնագետների կարծիքով՝ հոգեկան առողջության զարգացմանը նպաստում են ուսումնական գործընթացում մեծ պահանջները, ինչպես նաեւ սեփական արդյունավետությունը բարձրացնելու ձգտումը: Բացի այդ, սթրեսածին գործոններից են նաեւ մարզիկների էթնիկ պատկանելիությունը, ֆինանսական խնդիրներն ու սեփական կրոնական համոզմունքները թաքցնելու անհրաժեշտությունը:

Մինչդեռ մարզիկները փորձում են չհանրայնացնել հոգեկան առողջության խնդիրները՝ խուսափելով կորցնել շահավետ պայմանագիրը սպորտային թիմի կամ գովազդային ապրանքանիշի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել