• Latest news

Ինչո՞ւ ինտերնետում ներկայացված արեւապաշտպան քսուքների բաղադրատոմսերը վստահություն չեն ներշնչում

25 մայիսի, 2019  15:53

Եթե իսկապես ցանկանում եք պաշտպանվել արեւից եւ այն խնդիրներից, որոնք կարող են առաջանալ մաշկի վրա նրա ազդեցությունից, մի վստահեք ինքնուրույն պատրաստված արեւապաշտպան քսուքներին, նախազգուշացնում են մասնագետները։ Ավելի անվտանգ է օգտագործել հայտնի արտադրողների քսուքները։

Օհայո նահանգի Ազգային մանկական հիվանդանոցի գիտնականները ուսումնասիրել են ինքնուրույն պատրաստված արեւապաշպան քսուքների բաղադրությունները, որոնք հրապարակվել են Pinterest հանրահայտ կայքում։ Ինչպես պարզվել է, այդ խառնուրդները շատ ավելի վատ են մաշկը պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քան նրանք, որոնք վաճառվում են խանութներում եւ դեղատներում։

Ինչպես նշել են գիտնականները, սոցցանցերում գրառումների հեղինակները գովաբանել էին ինքնուրույն պատրաստված արեւապաշտպան քսուքները, առաջարկել դեղատոմսեր, իսկ նրանց մոտ մեկ երրորդը պնդել է, որ նման քսուքն ապահովում է պաշտպանության բարձր գործոն (SPF) ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ընդհուպ մինչեւ SPF 50 մակարդակը։ Բայց հետազոտողները պարզել են, որ նման քսուքների ճնշող մեծամասնությունը պարզապես չի անցել այդ պաշտպանության թեստը։

Կոկոսի յուղը, որն առավել հաճախ է օգտագործվել այդ բաղադրատոմսերում, ինչպես ցույց են տվել լաբորատոր թեստերը, ապահովում է պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից միայն մինչեւ SPF 7 մակարդակը (ընդ որում՝ յուղի քանակի ավելացումը բաղադրատոմսում չի բարձրացնում պաշտպանության մակարդակը քսուքի մեջ)։ Միեւնույն ժամանակ,  պաշտպանության երաշխավորվող նվազագույն մակարդակը տիպիկ արեւապաշտպան քսուքներում  SPF 30 է, մակարդակ, որը կարող է արգելափակել ուլտրամանուշակագույն ճառագայթների 97 տոկոսը։

Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ տնային պայմաններում պատրաստված արեւապաշտպան քսուքները չեն կարող ապահովել լայն պաշտպանություն, այսինքն՝ դրանք չեն կարող պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթման տարբեր տեսակներից։ Անվտանգության կեղծ պատրանք ստեղծելով՝ դրանք կարող են իրականում մարդուն վնաս պատճառել։

«Դրանց բաղադրիչների մի մասը, բնականաբար, ապահովում է որոշակի պաշտպանություն արեւից, բայց ոչ այն աստիճանի, ինչպես պնդում են սոցցանցերի գրառումների հեղինակները։ Քսուքի բաղադրիչների համակցությունը, որը նրանք առաջարկում են, թույլ չի տալիս հասնել SPF 50 մակարդակի։ Լավագույն դեպքում այդպիսի քսուքով կարելի է ստանալ ուժեղ արեւայրուք, վատագույն դեպքում դա ապագայում կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի»,- նշել է հետազոտության հեղինակ, դոկտոր Լարա Մակքենզին։

Որոշ դեպքերում ինքնուրույն պատրաստված քսուքների անարդյունավետությունը հետեւանքն է այն բանի, որ տնային պայմաններում անհնար է ապահովել դրանց արտադրության ճիշտ տեխնոլոգիան։ Օրինակ, ցինկի օքսիդը եւ տիտանի երկօքսիդը, այսպես կոչված ֆիզիկական ֆիլտրերը, պարունակվում են արեւայրուքի դեմ շատ քսուքներում, եւ տեսականորեն դրանք կարելի է ավելացնել նաեւ ինքնուրույն պատրաստվող քսուքներում, բայց խնդիրն այն է, որ դրանք կարող են անհավասարաչափ բաշխվել քսուքում, ինչը կարող է հանգեցնել արեւից ոչ լիարժեք պաշտպանության։ Բացի այդ, ինքնուրույն պատրաստված արեւապաշտպան քսուքները կարող են ջրակայուն չլինել կամ անկայուն լինել արեւի լույսի ազդեցության հանդեպ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Communication ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է