• Latest news

Կա՞ կապ ինտելեկտի մակարդակի եւ երակների վարիկոզ լայնացման զարգացման ռիսկի միջեւ

29 մայիսի, 2019  23:45

Ինտելեկտի մակարդակի եւ երակների վարիկոզ լայնացման զարգացման ռիսկի միջեւ կարող է անսովոր կապ լինել՝ պարզել են ՌԴ բջջաբանության եւ գենետիկայի ինստիտուտի հետազոտողները:

Նրանք ուսումնասիրել են հնարավոր գենետիկ գործոնները, որոնք կապված են վարիկոզային հիվանդության զարգացման հետ, եւ հայտնաբերել, որ մարդու օրգանիզմում կան գեներ եւ սպիտակուցներ, որոնք մասնակցում են երակների վարիկոզ լայնացման պաթոլոգիական գործընթացին: Նրանք հայտնաբերել են նաեւ երակների վարիկոզ լայնացման եւ ինտելեկտի միջեւ կապը. բարձ ինտելեկտ ունեցող մարդկանց մոտ երակների վարիկոզ լայնացում հազվադեպ է հանդիպում:

«Տեսականորեն կարող է լինել այսպես. բարձր ինտելեկտը թույլ է տալիս զբաղվել մտավոր աշխատանաքով եւ խուսափել ֆիզիկական աշխատանքից, ինչը նվազեցնում է երակների վարիկոզ լայնացման առաջացումը»,- ասել է ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդրա Շադրինան:
Միեւնույն ժամանակ, ինչպես նկատել է գիտնականը, չի կարելի պնդել, որ երակների վարիկոզ լայնացում ունեցող մարդը ցածր ինտելեկտ ունի: Չի կարելի նաեւ պնդել, որ եթե բարձր է ինտելեկտը, ապա երակների վարիկոզ լայնացում երբեք չի լինի:

«Դա միջինացված օրինաչափություն է, ընդ որում, բավականին թույլ՝ չնայած նրան, որ դրա առկայությունը կասկած չի առաջացնում»,- բացատրել է նա:

Մասնագետները վերլուծել են ավելի քան 400 000 եվրոպացիների գենետիկ տվյալներ, որոնք վերցվել են Մեծ Բրիտանիայի բաց կենսաբանկից: Նրանց հաջողվել է բացահայտել 9 գեն եւ 2 սպիտակուց, որոնց վրա ազդեցությունը կարող է վարիկոզի բուժման միջոց լինել: Եթե գիտնականներին հաջողվի սահմանել դեղորայքը, ապա հնարավոր կլինի նրանց շնորհավորել՝ այդ հիվանդության դեմ հաղթանակի համար, որի դեմ արդյունավետ պայքարում է միայն վիրաբուժությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել