• Latest news

Քաղցկեղով հիվանդ տղամարդը դեմքի վերականգնման եզակի վիրահատության է ենթարկվել

30 մայիսի, 2019  19:29

Գրեմ Հյուարդը մի քանի տասնյակ վիրահատությունների է ենթարկվել այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել է քթի խոռոչի քաղցկեղ։

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, տղամարդը ութ ամիս դիմել է բժիշկներին՝ բողոքելով տեսողությունից, բայց բժիշկները նրա տկարությունը վերագրել են չոր աչքի ախտանշանին։ Վերջապես, 2010 թվականին 58-ամյա Գրեմի մոտ հայտնաբերվել է քթի խոռոչի քաղցկեղ։

Անցած տարիների ընթացքում նա մոտ 30 վիրահատության է ենթարկվել, ինչպես նաեւ քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի կուրսեր անցել։ Արդյունքում՝ նրա դեմքը գրեթե լիովին խեղվել է. Գրեմը զրկվել է աջ աչքից եւ շնչում է մեծ դժվարությամբ։ Իրավիճակը շտկելու համար կատարվեց մաշկի եւ մկանների փոխպատվաստում ազդրից դեմքի վրա։ Բացի այդ, 2018 թվականին դրվեցին աչքի եւ քթի պրոթեզներ։

Արդեն երկու տարի է՝ Գրեմը ստանում է պալիատիվ քիմիաթերապիա։ Չնայած փորձություններին՝ տղամարդը ձեռքերը վայր չի իջեցնում։ Նա որոշել է արմատապես վերանայել կյանքը, փոխել է սննդակարգը, հնարավորինս հեռու է մնում սթրեսային իրավիճակներից։ «Նախ եւ առաջ կարեւոր է չկորցնել կյանքի ուրախությունը մահվան վախից»,- նշում է նա։

Գրեմը ժամանակը նվիրում է Մեգիի կենտրոններին օգնելուն, դրանք ուռուցքաբանական հաստատություններ են, որոնց գործը քաղցկեղով հիվանդներին եւ նրանց մերձավորներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելն է։ Դրանց շինարարության համար միջոցներ հավաքելու նպատակով տղամարդը ծրագրում է հեծանվով հաղթահարել 1600 կիլոմետր՝ բարձրացնելով Մեգիի կենտրոնների առաքելության մասին իրազեկվածությունը։ Հեծանվարշավը դեռ նոր է սկսվել, իսկ տղամարդն արդեն հավաքել է 5 հազար ֆունտ սթեռլինգ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել