• Latest news

Ինչո՞ւ չարժե մատով հողաթափեր հագնել ամռանը

1 հուլիսի, 2019  10:58

Մատով հողաթափեր ամռանը շատ են հագնում, բայց առողջության համար դրանք շատ վտանգավոր են, նախազգուշացնում են մասնագետները։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, երկար ժամանակ մատով հողաթափր կրելը կարող է հանգեցնել պլանտար ֆասցիիտի առաջացման (կրնկի ուժեղ ցավեր)։ Բապտիստական բժշկական կենտրոնի (Հյուսիսային Կարոլինա) մասնագետ Քամիլա Լոնգը նույնպես հաստատում է դա։

«Հողաթափը տեղում ֆիքսելու համար մարդը ծալում է ոտքի մատները, ինչը հանգեցնում է նրա բնական քայլվածքի փոփոխության։ Դա կարող է վտանգավոր լինել ձկնամկանների եւ կրնկի ջլերի համար, ինչպես նաեւ առաջացնել մեջքի ցավեր»,- ասել է Քամիլա Լոնգը։

Մատով հողաթափերով, ըստ մասնագետի, վտանգավոր է մեքենա վարել, ցանկացած պահի դրանցից մեկը կարող է մնալ ոտնակների արանքում։

Եթե  ստիպված եք երկար ժամանակ ոտքի վրա մնալ, մասնագետը խորհուրդ է տալիս մատով հողաթափեր չհագնել. դրանցով ոտքերը բավարար չափով հենարան չեն ունենում, ինչը հանգեցնում է մեծ լարվածության կրնկի ջլերում եւ բարձրացնում է ոտքերը վնասելու վտանգը։ Բժիշկ Լոնգը խորհուրդ է տալիս գնել այնպիսի ամառային կոշիկ, որը քայլելիս ծալվում է այն նույն տեղում, ինչ եւ թաթը, այդ դեպքում ոտքն անհրաժեշտ հենարանով է ապահովվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել