• Latest news

D վիտամինի պակասը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ

23 հունիսի, 2014  10:30

Մինչ այժմ իրականացված հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ D վիտամինի պակասը նշանակալի ազդեցություն է թողնում վաղաժամ մահվան ցուցանիշների վրա: Հիշյալ հետազոտությունների շրջանակում մասնավորապես վիտամինների պակասի եւ քաղցկեղային հիվանդությունների ու պսակաձեւ անոթների շրջանառության խանգարումների կապն է ուսումնասիրվել, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Չնայած D վիտամինի կանխարգելիչ հատկանիշների շուրջ միասնական կարծիք դեռեւս չի ձեւավորվել, The American Journal of Public Health պարբերականի կայքում հրապարակված հոդվածի համաձայն, 32 հետազոտությունների արդյունքների վերլուծությունը մասնավորապես ցույց է տվել, որ արյան մեջ վիտամինի` 9 նանոգրամ/միլիլիտր-ից ցածր բաղադրություն ունեցող մարդիկ, 50-ից բարձր նանոգրամ/միլիլիտր բաղադրությամբ վիտամին կրողների համեմատությամբ, վաղաժամ մահանալու կրկնակի ռիսկի են ենթարկվում: 

Քալիֆորնիա-Սան Դիեգո համալսարանի ընտանիքի եւ կանխարգելիչ բժշկության բաժնի պրոֆեսոր Սեդրիք Գարլանդի խոսքով, D վիտամինի պարունակությամբ հավելումները վտանգ չեն ներկայացնում առողջությանը, «քանի դեռ արյան բաղադրությունը 200  նանոգրամ/միլիլիտրից չի անցել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է