• Latest news

Հայրը փրկեց որդու կյանքը՝ նրա համար ծածուկ զոհաբերելով երիկամը

15 հուլիսի, 2019  17:40

56-ամյա Սթոք Մորլենը փրկեց որդու՝ 26-ամյա Լուիսի կյանքը, նրա համար գաղտնի զոհաբերելով իր երիկամը։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Լուիսը դեմ էր, որպեսզի հարազատները վիրահատվեն դոնորության համար։ Տղան պայքարում էր երիկամների խնդիրների դեմ 11 տարեկանից, իսկ 17-ում նրա մոտ ախտորոշվեց Բերժեի հիվանդություն (IgA նեֆրոպատիա)։ Մի քանի տարի Լուիսը պայքարում էր հիվանդության դեմ, բայց մեկ տարի առաջ նրա մոտ երիկամային անբավարարություն առաջացավ։

Չնայած ծանր վիճակին՝ նա դեմ էր օրգանի փոխպատվաստմանը կենդանի դոնորից։ Հրաժարումը տարածվում էր նաեւ նրա ընտանիքի անդամների վրա։ Այնինչ, նրա հայրը որոշել էր դիմել խորամանկության եւ նրանից ծածուկ զոհաբերել էր երիկամը։ Վեցժամյա վիրահատությունը կատարվել է մայիսին, եւ Լուիսի ու Սքոթի առողջական վիճակը բարելավվում է։ Դոնորության մասին ճշմարտությունը Լուիսն իմացավ վիրահատությունից մեկ ամիս անց։

«Ես կյանքս կտայի որդուս համար։ Ես չեմ ցանկանում թաղել զավակներիս»,- նշում է Սքոթը։ Լուիսը երախտապարտ է հորը ընդունած որոշման համար եւ նախատեսում է նոր կյանք սկսել։ Երիտասարդը շեֆ խոհարար է եւ մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել այդ զբաղմունքին։ «Առաջ ես շատ թույլ էի, եւ օրը 12 ժամ քնում էի»,- խոստովանում է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է